Ջախջախել է թշնամական ուժերին, տարհանել զոհերին ու վիրավորներին. ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել
Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել վերջին պատերազմի հերոսական դրվագները:
«Սերժանտ Արթուր Վաղինակի Սարհատյան: Ակտիվ մարտ է վարել գրոհող հակառակորդի դեմ, պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ, կասեցրել գրոհող ուժերի ներթափանցումը: Վիրավորվել է թշնամական հրետանու կրակից:
Շարքային Վրույր Աշոտի Ղազարյանը ցուցաբերել է անհատական խիզախություն՝ պատճառելով թշնամուն կենդանի ուժի կորուստներ, կազմակերպել է տարբեր ապահովման հարցեր, տարհանել վիրավոր ընկերներին:
Լեյտենանտ Հովհաննես Գագիկի Պետրոսյանը համառ մարտ է վարել թշնամու գրոհող ուժերի դեմ, հմտորեն ղեկավարել ենթականերին, ինչի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:
Լեյտենանտ Արտավազդ Անդրանիկի Ավետիսյանը կարևոր բարձունքներից մեկում ջախջախել է թշնամական ուժերին, հետ մղել վերջինիս հարձակումը, ապա տարհանել զոհերին ու վիրավորներին:
Կրտսեր սերժանտ Մարտիկ Արտակի Մուրադյանը աչքի է ընկել հակառակորդի գրոհող ստորաբաժանումներն ու կրակային միջոցները ոչնչացնելու ժամանակ:
Ավագ լեյտենանտ Լևոն Միսակի Ավետիսյանը աչքի է ընկել հարևան ստորաբաժանման հրամանատարական դիտակետում շրջափակման մեջ հայտնված զինծառայողներին փրկելիս, որը հնարավոր է դարձել թշնամական ուժերի դեմ անմիջական մարտ վարելու և վերջինիս մեծ կորուստներ պատճառելու շնորհիվ:
Կապիտան Գավրուշ Էրիկի Հարությունյանը թշնամու ձեռնարկած հարձակման ժամանակ հմտորեն ղեկավարել է ենթակա անձնակազմը, կատարել մարտական առաջադրանքն ու կորուստներ պատճառել հակառակորդին: Վիրավորվել է թշնամու դիպուկահարի կրակոցից:
Պահեստազորի ավագ սերժանտ Արմեն Արարատի Պետրոսյանը մարտական հաշվարկի հետ միասին բարձր մակարդակով իրականացրել է առաջադրված մարտական խնդիրները:
Փառք մեր հերոսներին:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան