Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոն 2021թ․

2021թ. հունվարի 11-20-ը տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը՝ առցանց ձևաչափով: Փառատոնն ավանդաբար կազմակերպվում էր հինգ օր տևողությամբ, սակայն պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով՝ որոշում կայացվեց փառատոնի տևողությունը դարձնել 10 օր՝ 2021 թվականի հունվարի 11-20: Սպասվում է հետաքրքիր և բովանդակալից փառատոնային ծրագիր:

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն ֆիլմերի առցանց պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ: Շուրջ 29 երկրից ստացված 180 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 62 ֆիլմ 15 երկրից, որոնցից կցուցադրվեն 46 ֆիլմ, 15 երկրից:

«Հետպատերազմյան իրավաճակի և համավարակի պայմաններում ՀՀ «Ռոլան Բիկով» (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation) հիմնադրամը որոշում կայացրեց անցկացնելու 16-րդ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը` մի փոքր ուշացումով, նվիրելով այն Արցախի և Հայաստանի բոլոր երեխաներին` որպես նոր հույսի և խաղաղության առհավատչյա», — նշեց փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը:

Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը արդեն չորրորդ տարին է, ինչ փառատոնի հատուկ ծրագրերի շրջանակներում համագործակցում է «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ: Վիշեգրադ հիմնադրամի աջակցությամբ այս տարի իրականացնելով «Վիշեգրադ+Հայաստան և Արևելյան Գործընկերության Երկրներ (EaP)՝ Վրաստան, Ուկրաինա, Բելառուս. ընդլայնելով միջմշակութային երկխոսությունը COVID-19-ի պայմաններում» հատուկ ծրագիրը:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնի աջակիցներն են՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամը, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Երևանում Գյոթե կենտրոնը: «Ռոլան» 16-ի ընթացքին և ծրագրին կարող եք ծանոթանալ փառատոնի պաշտոնական կայքի, ֆեյսբուքյան էջի և յութուբյան էջի միջոցով:

Փառատոնի հանդիսատեսն այս տարի հնարավորություն կունենա մասնակցելու առցանց փառատոնի բացման և փակման արարողություններին՝ նկարահանված ֆիլմերի ձևաչափով: Բացման և փակման արարողությունները ներկայացնող ֆիլմերը կցուցադրվեն առցանց՝ 11.01.2021. ժամը 18:00-ին և 20.01.2021. ժամը 18:00-ին:
Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ
Նունե Մանուկյան

Փառատոնի մամլո քարտուղար` Կարինե Գրիգորյան
(հեռ.` 091 51 04 79, e-mail: [email protected])

ՀՀ, Երևան
Վարդանանց փակուղի 8
Հեռ.: (+374 11) 540 230
(+374 93) 540 230