Պեսկովը Պուտինի պատվաստվելու լուրերի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է ավելի վաղ Telegram ալիքներում հայտնված տեղեկատվությունը Վլադիմիր Պուտինի պատվաստման մասին: Տեղեկությունը նա հայտնել է «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում։
Տարածված լուրերի համաձայն՝ Վլադիմիր Պուտինը պատվաստվել էր հունվարի 5-ին։ Սակայն նրա խոսնակն ասել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Ոչ։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Իր պատվաստման մասին նախագահն անձամբ կհայտնի», - ասել է Պեսկովը։
Դեկտեմբերի վերջին նախագահ Վլադիմիր Պուտինը իր մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ չի ընդունել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, քանի որ այն դեռևս նախատեսված չէ նրա տարիքի մարդկանց համար:
Ռուսաստանի նախագահը նշել էր, որ անպայման կպատվաստվի, երբ դա հնարավոր լինի անել։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան