Արտակարգ դեպք Երևանում. կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 74-ամյա տղամարդ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 6-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ժամը 18:50-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ոստիկաններրը պարզել են, որ վիրավորը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 74-ամյա Հակոբ Մալխասյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշենում գտնվող իր ավտոտնակից:
Էրեբունու ոստիկաններն ու քննիչները՝ ժամանելով նշված վայր, այնտեղ հայտնաբերել են ՏՏ տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, որի փամփշտատուփի մեջ եղել է 1 փամփուշտ, իսկ փամփշտանոցում՝ 1 կրակված պարկուճ, ավտոտնակում էլ եղած սեղանին հայտնաբերվել է 6 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ: Հիվանդանոցում բժիշկը իրավապահներին հայտնել է, որ Հ. Մալխասյանը ի վիճակի չէ բացատրություն տալու:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան