Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

Սամվելը հերոսաբար զոհվեց պատերազմի 7-րդ օրը. վերջին զանգը եղել է զոհվելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 2-ին

18-ամյա Սամվել Խաչատրյանը բանակ էր զորակոչվել հուլիսի 28-ին, ծառայում էր Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղում: Հրետանավոր Սամվելը հերոսաբար զոհվել է հրթիռի պայթյունից, պատերազմի հենց 7-րդ օրը:

Սամվելի քույրը՝ Ջուլետա Խաչատրյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է, որ պատերազմի ընթացքում եղբոր հետ խոսել է 2 անգամ, հիշում է, որ վերջին զանգը եղել է նրա զոհվելուց, ընդամենը, 1 օր առաջ. կարծես, Սամվելն զգում էր, որ դա իր վերջին զանգն է լինելու. «Հոկտեմբերի 2-ին զանգեց, երկար խոսեցինք, ասաց, որ ապահով է, ամեն ինչ լավ է, չանհանգստանանք: Նույնիսկ չգիտեինք, որ հրետանավոր է և որ դիրքերում է գտնվում»:

Ջուլետան պատմում է, որ ամեն անգամ խոսելիս եղբորն ասել է, թե ինչքան է սիրում իրեն, հիշում, որ Սամվելին ուղարկած նամակը իրերի հետ հասել է իրեն:

Սամվելը Շիրակի մարզի Բենիամին գյուղից էր, սովորում էր Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, սպորտսմեն էր, զբաղվում էր թեթև ատլետիկայով: Որոշել էր բանակից զորացրվելուց հետո ընդունվել Հայաստանի պետական մանկավարժական համալսարան:

Սամվելին ճանաչողները գիտեն, որ նա անչափ բարի ու ազնիվ էր: Ինչպես մեր մյուս հերոսները, Սամվելը ևս ուներ բազում երազանքներ ու նպատակներ, որոնք, ցավոք, անկատար մնացին:

Արփինե Հակոբյան