Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը
Յունիբանկը մինչև այս տարվա մարտի 31-ը երկարաձգել է ձեռներեցների համար իրականացվող ակցիայի ժամկետը, որի շրջանակներում կարելի է կատարել SWIFT միջազգային դրամական փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով:
«Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է ՝
- երկու հաշվի բացում ՀՀ դրամով և արտարժույթով,
- առաջին երեք ամսվա ընթացքում SWIFT փոխանցումների իրականացում անվճար, այնուհետև՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով,
- անհատական փոխարժեքներ փոխարկման ժամանակ:
Փաթեթի արժեքը կազմում է ընդամենը 10 000 ՀՀ դրամ տարեկան:
«Լոյալ հաճախորդ» փաթեթը մշակված է հատուկ Յունիբանկի վարկառու հաճախորդների համար և ներառում է՝
- անվճար SWIFT փոխանցումներ,
- անհատական փոխարժեքներ փոխարկման ժամանակ:
«Մենք ձգտում ենք SWIFT փոխանցումները դարձնել առավելագույնս մատչելի բիզնեսի համար: Հաշվի առնելով հաճախորդներից ստացված դրական արձագանքները և նրանց բարձր հետաքրքրվածությունն այս ծառայության նկատմամբ, որոշում ընդունեցինք երկարաձգել ակցիայի ժամկետը: Մեր առաջարկը հնարավորթյուն է տալիս բիզնեսին կրճատել իր ծախսերը և այն ուղղել իրենց զարգացմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է արտաքին տնտեսական գործունեության աշխուժացմանը», - ասում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:
Յունիբանկն ապահովում է SWIFT փոխանցումներ բոլոր ուղղություններով՝ համագործակցելով Raiffaisen Bank International AG (Ավստրիա), Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան) և այլ առաջատար արտասահմանյան բանկերի հետ:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան