Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

Ոստիկանության սերժանտ Սերյոժա Վիրաբյանն անմահացավ հոկտեմբերի 4-ին. 25 օր անց ծնվեց նրա որդին (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են.

«Խաշթառակի Սուրբ Դավիթ վանքն է։ Ոստիկանության սերժանտ Սերյոժա Վիրաբյանի սիրելի սրբատեղին է. նրան հաճախ կարելի էր տեսնել այստեղ…
Սերյոժա Վիրաբյանը ոստիկանության Իջևանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ծառայող էր։ ՀՀ զինված ուժերում հետախույզ էր եղել, տիրապետում էր մի քանի զինատեսակների, զբաղվում էր մարտարվեստով։ Մեկ տարի առաջ ամուսնացել էր։
«Սերյոժան ՊՊԾ դասակի հարվածային ուժերից մեկն էր, ամեն միջոցառման գնում էր։ Հետախույզների, հանցագործների հայտնաբերման կամ այլ վտանգավոր միջոցառումներին նրան միշտ ընդգրկում էինք, քանի որ լավ էր կողմնորոշվում նման իրավիճակներում: Ես նրան ընդունել եմ որպես իմ երեխա…»,-նշեց ՊՊԾ դասակի հրամանատար Արա Ադամյանը։
Պատերազմը սկսվելուն պես՝ սեպտեմբերի 28-ին, ծառայակից ընկերների հետ մեկնեց Լոռու մարզ՝ մարտական պատրաստություն անցնելու։ Օրեր անց արդեն Արցախում էր և անմահացավ հոկտեմբերի 4-ին։
«Նրա ջոկի հրամանատարն եմ եղել, մի քանի տարում դարձել էինք հարազատ եղբայրներ: Պայթյունը եղավ, ու էլ չեմ տեսել Սերյոժային…»,-ասաց ընկերը՝ Արարատ Մինասյանը։
Սերյոժայի հայրը՝ Սմբատ Վիրաբյանը, հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ազատամարտիկներից է։ Մասնակցել է Տավուշի մարզի սահմանների պաշտպանական մարտերին։ Նրա խոսքով՝ Սերյոժան դաստիարակվել էր հերոսներ Մոնթե Մելքոնյանի և Աշոտ Ղուլյանի օրինակով։ Ուրեմն, պատահական չէ, որ պատերազմի հենց առաջին օրը զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը։
Սերյոժա Վիրաբյանի ծննդավայր Խաշթառակի՝ իրենց տան բակում կայանված է նրա մեքենան, իսկ տանն ամեն ինչ նրան է հիշեցնում…
Սերյոժայի զոհվելուց 25 օր անց տանը մանկան ճիչ լսվեց. ծնվեց Սերյոժա Սերյոժայի Վիրաբյանը։
Ոստիկանության ավագ սերժանտ Սերյոժա Վիրաբյանը այսօր էլ իր սիրելի սրբավայրի մոտ է: Իսկ փոքրիկ Սերյոժան կշարունակի հանուն իրեն ու հանուն կյանքի զոհված հոր կիսատ գործը…»:

Ավելին