Արցախում դիերի որոնողական աշխատանքներ այսօր չեն եղել․ ենթադրվում է Ալիեւների՝ Շուշի այցով պայմանավորված
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողներին այսօր չի թույլատրվել որոնումները շարունակել Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Հադրութի եւ Ասկերանի վերին ենթաշրջանի տարածքներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգիրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Առավոտյան ասել են, որ հնարավոր չէ որոնումներ անել, պատճառը չեն նշել, բայց մենք ենթադրում ենք, որ դա կապված էր Ալիեւների՝ Շուշի այցի հետ»,- ասաց նա։
Արցախի ԱՒՊԾ-ը պատրաստ է վաղը շարունակել որոնողական աշխատանքները, բայց դեռ հստակ չէ թույլտվություն կլինի՞, թե ոչ։ Ըստ Թադեւոսյանի՝ առավոտյան պարզ կլինի։
Նշենք, որ ադրբեջանական կողմի պահանջով՝ նախօրեին եւս որոնողական աշխատանքները դադարեցվել էին։ Հունվարի 14-ի դրությամբ, հայտնաբերված զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թիվը 1230 է:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան