Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

Որպեսզի պատկերացնեք Նիկոլի կառավարման աղետալի հետևանքները մեր երկրի համար, ներկայացնեմ ևս մեկ հետաքրքիր տվյալ. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի խոստացված տնտեսական թռիչքաձև աճը "բայրաքթարյան" անկում է դարձել Հայաստանի համար

Հունվարի 15-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետի աթոռից կառչած դավաճանը կրկին ժողովրդահաճո զառանցանքով հանդես եկավ, թե "2021 թ-ը պետք է դառա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի"... Ու այս հայտարարություն անում է մեկը, ում կառավարման 2,8 տարիների ընթացքում Հայաստանը տնտեսական բնագավառում որևէ շոշափելի արդյունքի չի հասել, ավելին՝ 2020 թ-ին մենք ունեցել ենք, ըստ տարբեր տվյալների 8,5-10 տոկոս անկում, դրամի շոշափելի արժեզրկում, գնաճ, գործազուրկների ավելացում և այլ բացասական երևույթներ...

Սակայն դեմագոգ և ստախոս վարչապետը շարունակում է "կենացներով" ղեկավարել երկիրն՝ այն տանելով տնտեսական կոլապսի...

Իսկ հիմա մի քանի թիվ, որպեսզի պատկերացնենք, թե իրականում ինչ աղետալի վիճակ է ստեղծվել մեր երկրում...

Ըստ տնտեսագետների, կապիտուլյանտ Նիկոլի կողմից հրահրված և խայտառակ պարտությամբ ավարտված արցախյան վերջին պատերազմի վնասները կազմում են մոտ 38, 4 միլիարդ դոլար...

Ըստ ֆինանսների նախարարության, 2020 թ-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել էր 7 միլիարդ 947 միլիոն դոլար... Հիշեցնեմ, որ 2018 թ-ին, երբ Նիկոլը դարձավ վարչապետ, Հայաստանի պետական պարտքը կազմում էր 6,7 միլիարդ դոլար...

Դավաճան Նիկոլը պլանավորում է այս տարի պետական պարտքն ավելացնել 700 միլիոն դոլարով...

2021 թ-ի պետական բյուջեն 7 տոկոսով պակաս է անցյալ տարվանից...

ԱՄՀ-ի կողմից սահմանած պարտքեր-ՀՆԱ հարաբերակցության 70 տոկոսի գերազանցման պատճառով Հայաստանին տրվելիք վարկերն ու փոխառություններն ավելի բարձր տոկոսով են տրամադրվելու՝ իր բոլոր բացասական հետևանքներով...

Ըստ մասնագետների, շարունակվելու է դրամի արժեզրկումը և հարկերի բարձրացումը...

2021 թ-ի պետբյուջեն նախագծելիս ֆինանսների նախարարությունը կանխատեսել է, որ Հայաստանի պետական պարտքն այս տարվա վերջում հատելու է 9 միլիարդ դոլարի շեմը...

Ըստ բազմաթիվ տնտոսագետների կանխատեսումների 2021 թ-ին Հայաստանի տնտեսական հիմքերը շատ թույլ են և որևէ դրական սպասումներ չկան...

Թե ինչի՞ հիման վրա է դավաճան և դիլետանտ Նիկոլը հրճվում և ամպագորգոռ հայտարարություններ անում՝ անհասկանալի է... Բայց նա հույս ունի, որ կշարունակի ստելով, կողծելով, նենգափոխելով իրակնությունը և ամեն ինչում նախկիններին մեղադրելով կառավարել երկիրը՝ հիմարի տեղ դնելով հասարակությանը...

Որպեսզի պատկերացնեք Նիկոլի կառավարման աղետալի հետևանքները մեր երկրի համար, ներկայացնեմ ևս մեկ հետաքրքիր տվյալ պարտքերի վերաբերյալ...

Այսպես, Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ Հայաստանի իշխանությունները վերցրել են՝ միջինը տարեկան շուրջ 100 միլիոն դոլարի, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ՝ 125 միլիոն դոլարի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ 490 միլիոն դոլարի վարկ... Իսկ Նիկոլը տարեկան կտրվածքով 600 միլիոն դոլարով ավելացնում է մեր վարկերը, խոստանալով այս տարի այն ավելացնել 700 միլիոն դոլարով, որից մի մասը կծախսվի ազգադավի թիմակիցների պարգևավճարների վրա...

Ի դեպ, պատերազմում պարտություն կրելուց հետո ուղղակի ծիծաղելի է օտարերկրյա ներդրումների մասին նույնիսկ երազելը... Ներդրումներ չեն սպասվում նաև ՌԴ-ում բնակվող մեր գործարար հայրենակիցների կողմից, քանի որ վերջինիններս դեմ են ապիտուլյանտին և բազմիցս են հորդորել դրան հրաժարական տալ...

Ու այսքանից հետո ինչ-որ մեկը կարող է հույսեր կապել այս դիլետանտ վարչապետի և նրա անգրագետ թիմի հետ, որ սրանք կարող են Հայաստանը դուրս բերել ինրենց իսկ կողմից ստեղծված ճահճից...

Հ.Գ. Տնտեսական թռիչքաձև աճի մասին զառանցող Նիկոլին հիշեցնեմ, որ, ըստ ՊԵԿ֊ի տվյալների, համաձայն 2020 թ․-ի, Հայաստանում փակվել է 22 154 բիզնես՝ 52 % ավել, քան 2019 թ․-ին...»։

 
Ավելին