Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

ՊՆ հայտարարությունը՝ զինծառայողներին բնակարանների տրամադրման գործընթացի մասին

ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սաhմանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար մինչև 2022թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն' բնակարանի գնման վկայագրերի միջոցով, ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, հետևյալ առաջնահերթությամբ.  

ա) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրեր ունեցող մարզեր,

բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր,

գ) Երևան քաղաք: Սահմանվել է ՀՀ մարզերի հետևյալ հերթականությունը. Տավուշի մարզ,Վայոց Ձորի մարզ,Սյունիքի մարզ,Գեղարքունիքի մարզ,Արարատի մարզ,Շիրակի մարզ,Լոռու Մարզ,Արմավիրի մարզ,Արագածոտնի մարզ,Կոտայքի մարզ,Երևան քաղաք: Ելնելով սահմանված առաջնահերթությունից' առաջարկվում է Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, Շիրակի, Լոռու, Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված և դեռևս բնակարանային գործերը չթարմացրած շահառուներին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

– զորացրման հրամանի լուսապատճենը,

– շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճենները (բնօրինակների հետ),

– ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակի հետ միասին),

– անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,

– շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,  

– տեղեկանք համատիրությունից համատեղ բնակվող անձանց վերաբերյալ,

– տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից' շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռք բերման և (կամ) օտարման վերաբերյալ,

– աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստականների դեպքում' համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին: Խնդրում ենք կրել պաշտպանիչ դիմակներ:

  Այն զինթոշակառուները, ովքեր հնարավորություն չեն ունենա փաստաթղթերը ներկայացնել առձեռն, կարող են ուղարկել դրանք փոստով, հետևյալ հասցեով' ք. Երևան, Բաբայան փող. 4, ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (հեռ. 010-28-74-41):

Ավելին