Մենք խրոխտ ենք, բայց՝ վրդովված եւ դառնացած. Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորայր Թեւանյան
«Հարգելի հայրենակիցնե՜ր, չէի ցանկանա հանդես գալ որեւէ հայտարարությամբ, բայց բազմաթիվ հայրենակիցներ և այլազգի ընկերներ հարց են ուղղում ինձ՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատարանի դահլիճում երեկվա կատարած արտահայտության վերաբերյալ, մասնավորապես, թե «Մոսկվայի հայերը ադրբեջանցի տեսնելուց մկան ծակ են փնտրում մտնեն, որ չերեւան»։ Ես հասկանում եմ, որ այս խոսքն ասվել է հուզմունքի արդյունքում, բայց քանի որ գնդակը ակամայից հայտնվել է իմ դաշտում, որպես Մոսկվայում հայ համայնքի երկարամյա նախագահ, ստիպված և պարտավոր եմ արձագանքելու։ Ճիշտ է, պատերազմում այս անսպասելի պարտությունը ազդել է ինչպես ողջ հայության, այնպես էլ Մոսկվայահայության բարոյահոգեբանական վիճակի վրա։ Չեմ ցանկանում և չեմ էլ պատրաստվում ոչ ոքի վիրավորել, բայց ցանկանում եմ նշել, որ Մոսկվայի հայերը ոչ ոքից չեն խուսափում և առավել ևս՝ մկան ծակ չեն փնտրում: Մենք խրոխտ ենք, բայց՝ վրդովված և դառնացած», - ընդգծել է Մոսկվայի հայ համայնքի նախագահ ՆՈՐԱՅՐ ԹԵՎԱՆՅԱՆԸ:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան