Շների գազազած ոհմակը Երևանում հոշոտել է 207 գլուխ ոչխար
րեւանի ծայրամասային Հաղթանակ թաղամասում թափառող շների գազազած ոհմակը գոմում հոշոտել է մեկ ընտանիքի պատկանող 207 գլուխ ոչխար։ Ընտանիքին պատճառվել է 10 միլիոն դրամի նյութական վնաս։
Հոշոտված մարմինները 5 օր է, ինչ թափված են դրսում։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին։ Տնտեսվարողը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը, զանգարահել են արտակարգ իրավիճակների նախարարություն, Երեւանի քաղաքապետարան, նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով։ Մինչ օրս պատկան մարմիններից որեւէ արձագանք չկա՝ «ձայն բարբառոյ յանապատի»։
«Հիվանդության բուն է, զանգում ասում են՝ «ձեռ մի՛ տվեք, մենք գանք ստուգենք՝ շուն է, թե ինչ է»։ Բայց արդեն 5 օր է որեւէ մեկը չի եկել։ Հոտը ընկել է, չգիտենք՝ ինչ անենք»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասում է Մրազ Կասոյանը։
Նման բան այս թաղամասում, այս ընտանիքում, գրանցվում է ոչ առաջին անգամ։ Եզդի ընտանիքին պատկանող տնտեսությունը մի քանի անգամ տուժել է թափառող շների նույն ոհմակից: 13 գլուխ ոչխար էլ հոշոտվել է երկու շաբաթ առաջ։

«Դաշտում կենդանիների արոտի ժամանակ շները խեղդում են նորածին գառներին։ Զանգում ենք քաղաքապետարան՝ խնդրում, որ ոհմակը հեռացնեն տարածքից։ Տանում են, ստերջացնում, նորից հետ բերում։ Թափառող շների վնասազերծման ՀՈԱԿ-ի տնօրենն ասում է՝ ձեռք չտանք մինչեւ հասկանան՝ շուն է, թե գայլ։ Թո՛ղ գան փորձագետները, ինչու՞ չեն գալիս, արձագանք չկա։ Նախորդ դեպքի ժամանակ էլ պատկան մարմիններից որեւէ մեկը չի արձագանքել, պետությունը մեր կողքը չի։ Եթե ոչ մի ձեւ չօգնեցին, ամենաճիշտ տարբերակն է՝ ընտանիքիս հետ արտագաղթենք»,-հուսալքված նշում է՝ Կասոյանի որդին՝ Սամվել Քոչարյանը։

Հ․Գ․ Հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից, փաստորեն, Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տարածքում գազազած շների առկայության վտանգավորության աստիճանը չի պատկերացնում։ Արդեն ոհմակ կազմած, կենդանիներ հոշոտած շները սպառնալիք են նաեւ մարդկանց համար։

Մանրամասները դիտե'ք տեսանյութում։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան