«Տոպրակներով մարմիններ են բերել». անհետ կորած զինծառայողների հարազատները սպասում են ԴՆԹ փորձաքննության պատասխանին
Զանգելանի հատվածից գտած զինծառայողների մարմինները դեռ չեն ճանաչվել, ԴՆԹ-փորձաքննության պատասխանների ենք սպասում հասկանալու համար մեր երեխաների մարմինե՞րն են, թե` ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը:
«Բողոքի ակցիաներ դեռ չենք անցկացնում, քանի որ Զանգելանի հատվածից տոպրակով զինծառայողների մարմիններ են բերել, չգիտենք էլ քանի մարմին է, Աստված տա մեր որդիների մարմինները չլինեն: Բոլորս այս պահին սպասում ենք ԴՆԹ փորձաքննության պատասխաններին»,-ասաց նա:
Նշենք, որ Էջմիածնի N զորամասի 34 անհետ կորած համարվող զինծռայողների հարազատները 3 ամսից ավելի որեւէ տեղեկություն չունեն իրենց զինծառայողներից։ Նրանց խոսքով՝ զինվորներն անհետ կորել են Զանգելանի տարածքում։
Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար ակցիաներ էին անում զորամասի, Կառավարության եւ ՊՆ դիմաց, պահանջելով, որպեսզի Զանգելանի տարածքում սկսվեն որոնողական աշխատանքերը։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան