Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

«Օրենքով գողեր» «Շահումյանցի Ժիրոյի» և «Պրոֆեսորի» քաղաքական սայթաքումը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության կողմից իրականացված բազմաքայլ կոմբինացիայի շնորհիվ ոչ միայն «թակարդում» են հայտնվել հերթական «օրենքով գողերը», այլև երկար ժամանակ Թուրքիայում ապաստանած և իր մտերիմ, ադրբեջանցի «օրենքով գող» «Գուլիի» սպանությունից հետո Հայաստան վերադարձած «Շահումյանցի Ժիրոն» հայտնվել է քրեական սկանդալի կենտրոնում։ Արտերկրում բնակվելու պատճառով հայկական իրականությունից կտրված «Շահումյանցի Ժիրոն», վերադառնալով Հայաստան, դեռևս նախկին «հովերով տարված» փորձել է իր մասին հիշեցնել և «դրվածք դնել» «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Սակայն նա հաշվի չի առել, որ Հայաստանում արդեն շատ բան է փոխվել․ Քրեակատարողական ծառայությունը և Ոստիկանությունն աչալուրջ են նման բոլոր զարգացումներին և անհապաղ ու համարժեք արձագանքում են ցանկացած այդպիսի միջամտությունների։

Տվյալ դեպքում ևս իրավապահները, ամբողջությամբ վերահսկելով իրավիճակը, սպասել են հետագա զարգացումներին՝ գործին խառնված քրեական աշխարհի ներկայացուցիչներին ի հայտ բերելու և առաջին իսկ պատեհ առիթով պատասխան հարված հասցնելու համար։ Առաջինը սայթաքել է հենց «Շահումյանցի Ժիրոն»՝ փորձելով քրեական հեղինակություն Կիլիկիացի Հարութիկի միջոցով «զոն նայող» կարգել քաղաքական գործընթացներում ներգրավված «Կոնդեցի Պզեին», որը նոյեմբերյան հայտնի դեպքերի ժամանակ Ազգային ժողով ներխուժած և բարձրախոսով քաղաքական կոչեր հնչեցրած անձանցից է։ Քրեակատարողական հիմնարկում անհապաղ կանխվել է այդ գործընթացը, իսկ «օրենքով գողի» կողմից նման «թեկնածուի» առաջադրումը խիստ տարակուսանք է առաջացրել հենց քրեական աշխարհում, քանի որ դեռ թարմ են հիշողությունները, երբ 2016 թվականին «Սասնա ծռերին» պաշտպանելու և այդ եղանակով քաղաքական գործընթացներին ներգրավվելու համար մի շարք «օրենքով գողեր» անգամ «թագազրկվեցին»։ Հավանաբար հասկանալով իր կոպիտ «սայթաքումը» և նույնպիսի հետևանքների հավանականությունը՝ «Շահումյանցի Ժիրոն» փորձել է արդեն քողարկված իրականացնել իր ծրագիրը՝ այս անգամ էլ արտերկրում բնակվող վրացի «Պրոֆեսորի» միջոցով փորձելով «զոն նայող» կարգել վերջինիս հայրենակից «Գագային»։ Բայց Քրեակատարողական ծառայությունը և Ոստիկանությունն այս անգամ ևս չեն հապաղել ու արդեն դիմել են կտրուկ քայլերի։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ «Շահումյանցի Ժիրոն» «հյուրընկալվել» է Ոստիկանությունում, դրանից անմիջապես հետո «Կոնդեցի Պզեն» և Կիլիկիացի Հարութիկը հայտնվել են ԱԱԾ-ի «պադվալում», իսկ «Գագան»՝ մեկ այլ քրեակատարողական հիմնարկում։ Գործին ներգրավվածները հիմա «երդումներ են ուտում» իրենց անմեղության վերաբերյալ, սակայն նաև փորձում են ինտենսիվ պարզել, թե իրավապահ մարմիններն ինչ ծավալով են տեղեկացված իրենց քայլերի մասին, և ինչ պատիժ է սպասվում դրանց համար։ Էլ ավելի մտահոգիչ է «Պրոֆեսորի» և հատկապես «Շահումյանցի Ժիրոյի» վիճակը, որոնք սպասում են նաև իրենց «համքարության» արձագանքին քաղաքական գործընթացներին առնչվելու կապակցությամբ։ Հ.Գ. Ստացված տեղեկութունները պարզելու նպատակով SHAMSHYAN.com-ը կապ հաստատեց Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության հետ, որտեղից հայտնեցին, որ օպերատիվ նկատառումներով պայմանավորված՝ նպատակահարմար չեն համարում որևէ պարզաբանում ներկայացնել։ Այսինքն՝ կարելի է հասկանալ, որ զարգացումներ են լինելու, քանի որ օպերատիվ աշխատանքները շարունակվում են։ Ավելին՝ ըստ լուրերի՝ գործին արդեն խառնվել է նաև ԱԱԾ-ն, ինչը ենթադրում է օտարերկրյա հատուկ ծառայություններին ևս հետագա պարզաբանումներին ներգրավելու հեռանկարի մասին։  

Ավելին