Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»

Տակդիրներ նորածինների համար. օգտագործե՞լ, թե՞ ոչ

Մանկական տակդիրներն այսօր դասվում են ծնողների համար ամենաօգտակար պարագաների շարքում։ Բազմաթիվ առավելությունների կողքին, սակայն, կան նաև թերություններ, փորձենք միասին հասկանալ դրանց վնասակարությունն ու օգտակարությունը։ Օգտակարության և վնասակարության հարցում երկու կարծիք կա։ Շատերը կողմ են, սակայն մասնագետների և ծնողների մի հոծ զանգված էլ դեմ է։

Մեկանգամյա օգտագործման տակդիրները խոչընդոտում են որոշակի պահի, որոշակի տեղում միզելու և արտաթորելու պայմանական ռեֆլեքսի ձևավորմանը։ Խանգարվում են մաշկի մի շարք ֆունկցիաներ՝ ջերմակարգավորումը, շնչառությունը, ինքնամաքրումը։ Բացի այդ, տակդիրի ստեղծած «ջերմոցային էֆեկտը» վնասակար է տղաների համար, և երկարատև օգտագործման դեպքում հասուն տարիքում կարող է տարատեսակ խնդիրների պատճառ դառնալ։ Մեկ այլ տեսության համաձայն՝ նոր սերնդի տակդիրները թուլացնում են կղանքի հետ դուրս եկող լիպազի և պրոտեազի ֆերմենտների ակտիվությունը՝ նվազեցնելով դերմատիտի առաջացման վտանգը։ Ներծծում են կղանքը և արգելում դրա արտահոսքն ու շփումը մաշկի հետ՝ կանխելով հնարավոր ինֆեկցիայի տարածումը։ հոգեբաններն ու ֆիզիոլոգները 12-18 ամսական տարիքը համարում են արտաթորման «հմտությունների» ձևավորման շրջան, իսկ տակդիրների շարունակական օգտագործման դեպքում այդ «հմտությունները» ձևավորվում են երեք տարեկանում։ Եթե արդեն կողմնորոշվել եք տակդիր օգտագործելու հարցում, ապա պետք է իմանալ նաև դրանից հրաժարվելու ձևը։ Երեխային զուգարանից օգտվել սովորեցնելու համար նախ նա պետք է քայլել, խոսել կամ ուզածը հասկացնել իմանա։

Երեխայի պատրաստ լինելը երևում է մի քանի նշանից՝

երեխայի հագուստը չոր է քնից հետո, ինչպես նաև արթնանալուց երկու ժամ անց,

երեխան միշտ նույն ժամերին է արտաթորում,

կարողանում է ժեստերով, միմիկայով կամ բառերով հասկացնել, որ զուգարան գնալու ցանկություն ունի,

հասկանում է և կարողանում է կատարել մայրիկի հրահանգը,

երեխան հարմարավետ չի զգում տակդիրով։

Ինչ հաճախականությամբ փոխել նորածնի տակդիրը և ինչպես ընտրել ճիշտ չափսը

Տակդիրը հարկավոր է փոխել այն ժամանակ, երբ կեղտոտվում է։ Նորածնի տակդիրը պետք է օրական մոտավորապես տասն անգամ փոխել, աճին զուգընթաց այդ քանակը պակասում է՝ դառնալով չորսից հինգ անգամ։

Խորհուրդ է տրվում տակդիրը փոխել կերակրելուց հետո, ամեն անգամ կեղտոտվելուց անմիջապես հետո, քնելուց առաջ, արթնանալուց հետո, զբոսանքի գնալուց առաջ։

Տակդիրը փոխելուց առաջ հարկավոր է նախապատրաստել մաշկը մշակելու պարագաները՝

բամբակ, ջուր, բուսական յուղ կամ երեխաների համար նախատեսված հատուկ քսուք, որ հնարավոր է գնել դեղատնից։

Տակդիրի յուրաքանչյուր տեսակ նախատեսված է որոշակի տարիքի երեխայի համար՝

«մինի»՝ 3-6 կգ քաշով երեխաների համար,

«միդի»՝ 4-9 կգ, «մաքսի»՝ 9-18 կգ,

«ջունիոր»՝ 12-25 կգ։

Սովորաբար «միդի» չափսը համապատասխանում է 2-3 ամսական երեխային, «մաքսին»՝ 7-8, «ջունիորը»՝ 12 ամսականից մեծ։

Աղբյուր