Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Ամերիկացին ավելի քան 9 տարվա ազատազրկման է դատապարտվել Թրամփին սպառնալու համար

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի բնակիչը դատապարտվել է ավելի քան 9 տարվա ազատազրկման՝  Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ ֆիզիկական բռնության սպառնալիքի համար, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

53-ամյա Գարի Ջոզեֆ Գրավելն այս տարվա հունվարի 6-ին իրեն մեղավոր է ճանաչել յոթ կետով առաջադրված մեղադրանքով, ներառյալ «ԱՄՆ-ի գործող նախագահի հասցեին վրեժխնդրության սպառնալիքները», որոնք հնչեցվել էին 2018 թվականին:

Ամերիկացին նախկինում ևս դատապարտված է եղել սպառնալիքներ հնչեցնելու համար և ազատ է արձակվել 2015 թվականին: Երեք տարի անց էլեկտրոնային փոստի և հեռախոսի միջոցով Գրավելն սպառնացել էր վնասել մարդկանց և պայթեցնել անշարժ գույք Կոնեկտիկուտում, Վերմոնտում և Վաշինգտոնում: Վերոնշյալ սպառնալիքներն ուղղված են եղել Դոնալդ Թրամփին, դատավորներին, Վերմոնտի միջազգային օդանավակայանին, Վաշինգտոնի դաշնային բանտին, կրոնական հաստատություններին և այլ վայրերի:

Դատարանի որոշման համաձայն, Գրավելը մեղավոր է ճանաչվել՝  հակառակ հոգեկան խանգարում ունենալուն և դեռևս հայտնի չէ նա իր պատիժը կրելու է բանտում, թե բանտային հիվանդանոցում: