Ձախողվածների այս խղճուկ կառավարությունը գողանում է մեր երկրի ապագայի զարգացման հնարավորությունները. Իշխան Սաղաթելյան
Ձախողվածների այս խղճուկ կառավարությունը գողանում է նաև մեր երկրի ապագայի զարգացման հնարավորությունները
2020թ. ավարտին ՀՀ պետական պարտքն արդեն կազմում է 7,947 միլիարդ ԱՄՆ դոլար, որից միայն արտաքին պարտքը՝ 6,005 միլիարդ ԱՄՆ դոլար:
2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ պետական պարտքն աճել է շուրջ 5 անգամ ավելի բարձր տեմպով, քան ՀՆԱ-ն և կազմել է ՀՆԱ-ի մոտ 68 տոկոսը՝
- ՀՀ պետական պարտքն աճել է աննախադեպ՝ դրամային արտահայտությամբ 21,7 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 15,8 տոկոսով,սրա կողքին ՀՆԱ-ն ունեցել է գրեթե զրոյական աճ
- Ավելին՝ իրենց դավաճանական իշխանությունը և երկրին վրա հասնող հումանիտար աղետը հնարավորինս ձգելու, թոշակ, անապահովության նպաստ, պետական հատվածի աշխատավարձ վճարելու համար այս ապաշնորհները նորից դիմում են պետական պարտքի ավելացմանը.
- 2021թ. հունվարին տեղաբաշխել են 750 միլիոն ԱՄՆ դոլարի չափով եվրոպարտատոմսեր (դեռ անհրաժեշտ է պարզել այս գործարքի կասկածելի հիմքերը և իրական գնորդներին),
- փաստորեն՝ այս իշխանությունների օրոք ՀՀ պետական պարտքն աճեց 1,84 միլիարդ ԱՄՆ դոլարով և դարձավ 8,7 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ՀՆԱ-ի 75 տոկոսը,
- իսկ ՀՀ արտաքին պարտքը արդեն դարձավ 6,755 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ՀՆԱ-ի 58 տոկոսը, մեր երկիրը հասցնելով արտաքին պարքի ճգնաժամի շեմին:
Ակնհայտ է՝ պետական արտաքին ու ներքին պարտքի աճի նման ահագնացող տեմպերով ձախողակ քաղաքական այս խմբակը մսխում է նաև մեր երկրի ապագա զարգացման հնարավորությունները:
Մի խոսքով այս չարիքի կառավարության գործունեության արդյունքում ազգային աղետից զատ ունենալու ենք նաև սոցիալ-տնտեսական կոլապս՝ իր բոլոր հետևանքներով:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան