2 անգամ թալանել են Մանվել Գրիգորյանի անվտանգության պետի տունը․ հրկիզել նրան պատկանող բենզալցակայանն ու տան ուղղությամբ նետել մարտական նռնակ. shamshyan.com
Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի անվտանգության ծառայության պետ, օգնական Նահապետ Թումանյանի հարազատները տևական ժամանակ է չեն կարողանում ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչու Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները չեն կարողանում կամ չեն էլ ուզում բացահայտել Երասխահուն գյուղում տեղի ունեցած մի քանի հանցագործության դեպքեր։
Երեկ՝ փետրվարի 1-ին, ֆոտոլրագրող Գ․ Շամշյանի հետ զրույցում Ն․ Թումանյանի եղբայրն ասում էր․ «Երբ բռնեցին Մանվել Գրիգորյանին, փորձեցին հետապնդման ենթարկել նաև Նահապետին։ Սակայն ոչ մի փաստ չունենալով՝ տվյալ գործը դեռևս ավարտին չհասցրեցին։ Մանվելի ձերբակալությունից հետո թիրախում հայտնվեց նաև եղբայրս։ 2018թվ-ի հունիսին, հետո օգոստոսին, թալանեցին եղբորս տունը, դիմեցինք Արմավիրի ոստիկանություն։
Եկան, նայեցին, զննեցին, դեպքը արձանագրեցին, ասեցին, թե պատվի հարց է, անկախ ամեն ինչից, կռվող տղու տուն են թալանել, էդի պիտի բացահայտենք։ Մինչև հիմա բացահայտում են։ Անցյալ տարվա դեկտեմբերի վերջերին մարտական նռնակ էին նետել տուն, բարեբախտաբար, չէր պայթել։ Այս դեպքում էլ եկան, արձանագրեցին, հատուկ սակրավորների միջոցով նռնակը վնասազերծեցին։ Դա էլ խոստացան, որ բացահայտելը իրենց պատվի խնդիրն է, բայց, ինչպես տան գողությունները, այս դեպքում նույնպես, դեռևս չի բացահայտվել...»:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան