Շահումյան գյուղում 27-ամյա երիտասարդը կապել է տարեց կնոջ ձեռքերն ու ոտքերը և ոսկեղենը հափշտակել
Հունվարի լույս 27-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Նախնական տվյալներով՝ դիմակավորված անձը մտել էր Շահումյան գյուղի տներից մեկը, կպչուն ժապավենով կապել թոշակառու կնոջ ձեռքերն ու ոտքերը, ապա ննջարանից հափշտակել փող ու ոսկեղեն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Արտաշատի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։ Հետևողական ու ճշգրիտ օպերատիվ աշխատանքի, ինչպես և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին ծանր հանցագործությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Հայտնի էր դարձել, որ ավազակությունը կատարել է հենց Շահումյան գյուղի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ, որը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին, տվել խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Հունվարի 29-ին երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան