Արտակարգ. Ավտոմատներով կրակոցներ Երևանում. արձակվել է 17 կրակոց
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ փետրվարի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի 27-րդ փողոցում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, Ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են նշված փողոցի 41 տան մոտ, և դրա արդյունքում վնասվել է «Գազպրոմ Արմենիա»-ի «Երևան ԳԳՄ»-ին պատկանող վերգետնյա գազատար խողովակը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Երևան ԳԳՄ»-ի ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգի կրակված 17 հատ 5․45 տրամաչափի պարկուճներ։ Տեղում աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ավդալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է փորձաքննություն։ Գ․Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն արդեն գիտեն կրակողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։ Վնասված վերգետնյա գազատար խողովակը վերանորոգելու նպատակով՝ ողջ գիշեր աշխատել են «Երևան ԳԳՄ»-ի ծառայողները՝ տնտեսական անվտանգության բաժնի մասնագետ Լևոն Թորգոմյանի գլխավորությամբ։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան