Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

«Ֆիլիպ Մորրիսը»-ը՝ Հայաստանի 2021 թվականի լավագույն գործատու

Արդեն հինգերորդ տարին անընդմեջ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերությունը Top Employers Institute-ի կողմից ճանաչվում է որպես աշխարհում «Լավագույն Գործատու»։ Այս տիտղոսը ՖՄԻ-ի կատարած առաջխաղացման և զարգացման ճանաչումն է՝ որպես ընկերության փոխակերպման մի մաս, որն ընկերության համար ամուր դիրք է ստեղծում այլ կազմակերպությունների շարքում։

Հայաստանում այս տարի ևս, շնորհիվ իր աշխատակիցների նկատմամբ ցուցաբերած հոգատարության և նրանց համար ստեղծված լավագույն աշխատանքային պայմանների՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն երրորդ անգամ անընդմեջ արժանացավ «Լավագույն գործատու» 2021 տիտղոսին։

Top Employers Institute-ի «Լավագույն Գործատու» ծրագիրը ստեղծված է ճանաչելու լավագույն գործատուներին ամբողջ աշխարհում։ ՖՄԻ-ի մասնաճյուղերը Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի ու Ասիայի 44 երկրներում նույնպես ճանաչվել են լավագույն գործատուներ։

«Լավագույն Գործատու» տիտղոսը տրվում է ընկերություններին՝ հիմնվելով շատ խիստ չափանիշների վրա, որոնք ուղղակիորեն կենտրոնանում են մարդկանց, նրանց կարիերան կրթության, պլանավորման, ներգրավման, ինտեգրացիայի, փոխհատուցումների ու առավելությունների միջոցով լավագույնս զարգացնելու վրա։

ՖՄԻ Ինտեգրված Տաղանդների Կառավարման Գլոբալ ղեկավար Ադրիան Շութերը նշում է․«Մենք հպարտ ենք լինել այս տարի Լավագույն Գործատու հավաստագրի ներկայացված կազմակերպությունների թվում։ սա խոսում է ՄՌ գործունեության ոլորտում մեր շարունակական գերազանցության ու շամանակակից աշխատուժի կարիքները բավարարելու կարողության մասին։ Անծուխ ապագա ստեղծելու՝ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի տեսլականը խթանեց ամբողջ աշխարհում ընկերության 73 500 աշխատակիցների ցանկությունն ու էներգիան՝ դրական փոփոխություններ ստեղծելու չափահաս ծխողների համար, որոնք հակառակ դեպքում կշարունակեին ծխել»։

Որպես սերտիֆիկացման գործընթացի մի մաս՝ ՖՄԻ-ից պահանջվում էր ցույց տալ Մարդկային Ռեսուրսների անկախ աուդիտորներին, որ ընկերությունը գերազանց արդյունք է ցուցաբերել ՄՌ բոլոր վեց չափանիշներով՝ պատասխանելով 400 հարցի և ներկայացնելով հիմնավորումներ։

Ընկերությունը մեծապես կարևորում է իր աշխատակիցների բարեկեցությունն ու հոգ է տանում նրանց առողջության մասին կերտելով պատմություն։ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ում հավասար են բոլոր աշխատակիցները․ և՛ տղամարդիկ, և՛ կանայք իրենց աշխատավարձը ստանում են հավասարության սկզբունքով։

Միջազգային ծխախոտային առաջատար ընկերությունը ձգտում է լինել լավագույն գործատու: Հասարակության հետ համընդհանուր արժեք ստեղծելու մեջ վճռականություն ցուցաբերելու և մարտահրավերները կիսելու արդյունքում ընկերությունը վերջին տարիներին հիմնովին փոխել է բիզնեսի ուղղվածությունը և ձեռնամուխ է եղել ներքին տեխնոլոգիական վերափոխման։ Ներկայումս ընկերությունը կառուցում է իր ապագան՝ հիմնվելով գիտական խիստ գնահատման ենթարկված նորարարական արտադրատեսակների վրա։