Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

33-ամյա Նորայրը զոհվել է հրադադարից մեկ ժամ առաջ՝ հրետակոծության տակ մնացած ընկերոջը օգնության հասնելիս

Պայմանագրային զինծառայող, 33-ամյա Նորայր Հարոյանը հոկտեմբերի 24-ին իր ծառայության վայրից՝ Երեւանից մեկնեց Արցախ՝ մարտական գործողություններին մասնակցելու։

«Հոկտեմբերի 24-ի առավոտյան եկավ տուն։ Զարմացանք, որովհետև սեպտեմբերի 27-ից շուրջօրյա ծառայության էր։ Եկավ տուն, ասաց՝ Նել ջան, եղբայրդ գնում է ֆրոնտ։ Շատ տխրեցի, բայց Նորայրն ասաց՝ եթե հիմա թուրքերի հետ չկռվենք, վաղը մեր դռան առջև ենք կռվելու։ Իր հետ նոր շորեր էինք դրել, հանեց ու ասաց՝ պատերազմ եմ գնում, նոր շորեր պետք չեն։ Պատերազմից կվերադառնամ, կհագնեմ ու կգնամ աշխատանքի»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Նորայր Հարոյանի քույրը՝ Նելլի Հարոյանը։

Այսօր՝ փետրվարի 4-ին, Նորայրը կդառնար 34 տարեկան։ Հարազատները հիշում են, որ նա ծննդյան օրը նշել չէր սիրում։

«Նորայրը փակ մարդ էր։ Հաճախ փակվում էր սենյակում կամ գնում էր այգի ու այնտեղ մենակ մնում։ Մեր ամբողջ այգին Նորայրն էր մշակել, ամեն ծաղկած ծաղկով ուրախանում էր»,- նշեց Նորայրի մայրը՝ Գայանե Հարոյանը։

Նորայրը զոհվել է հրադադարի կնքումից մեկ ժամ առաջ Մատաղիսում։ Նոյեմբերի 8-ին նա վերջին անգամ խոսել էր հարազատների հետ, նշել, որ երկու օրից հերթափոխ կիրականացվի, տուն կվերադառնա։

«Վերջին անգամ, որ խոսեցինք, շատ հանգիստ էինք։ Ասաց, որ երկու օրից գալու է հերթափոխի։ Բացի այդ ամբողջ ընթացքում էլ ասում էր, որ թիկունքում է, իրենց մոտ խաղաղ է։ Դեպքի ժամանակ էլ այլ թաքստոցում է եղել, ռմբակոծություն է սկսվել, գնացել է մյուս թաքստոց՝ տեսնի՝ ընկերն ինչպես է, բայց չի հասցրել մտնել ներս․․․ 30 հոգանոց դասակից զոհվել են երկուսը՝ ինքը ու հենց իր այդ մտերիմ ընկերը՝ Սահակը»,- ասաց Նելլի Հարոյանը։

Նորայրը շատ կապված էր քրոջ երեխաների հետ, որոնք մինչեւ հիմա ամեն օր սպասում են նրա վերադարձին։

«Իրենց կամաց-կամաց ասում ենք, բացատրում ենք, որ Նորոն գնացել է երկինք՝ Աստված պապիկի մոտ։ Ամանորի գիշերը գնացել էինք Նորայրի մոտ, օդապարուկ բաց թողեցինք և երբ օդապարուկն այլևս չէր երևում, երեխաներն ասացին՝ քեռին բռնեց»,- պատմեց Գայանե Հարոյանը։

Նորայրն ընկերուհի ուներ, ցանկանում էր ամուսնանալ։ Ընտանիքը, սակայն, Նորայրի ընտրած աղջկա հետ ծանոթացել է միայն նրա հոգեհանգստի ժամանակ։

 

Ավելին