Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

Տարօրինակ բաներ են կատարվում Բաքվում. Հայտնվել է Ալիեւի քույրը

Lragir.am-ը գրում է.  

Չնայած Ղարաբաղում «հաղթանակի» մասին Ալիեւի հայտարարություններին, Բաքվում բավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Ալիեւը կոռուպցիայի մեջ մեղադրել է պետական կորպորացիաների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ Ալիեւը քննադատել է նրանց, որ «ձգտում են Շուշի խցկվել իրենց բիզնեսով», մեջլիսի պատգամավորներից մեկը հայտարարել է, որ նրանք այնքան են «գիրացել, որ տարվել են պետական հեղաշրջման ցանկությամբ»: Ինչի՞ց են դժգոհ օլիգարխները: «Հաղթանակի» համար ծախսված փողը պետք է վերադարձնել: Դատելով սոցցանցերի արձագանքներից, պետությունը փող չի գտնում «ազատագրված տարածքների վերակառուցման» համար: Սոցցանցերում մարդիկ դժգոհում են, որ իրենցից պարտադրաբար պահումներ են արվում վերականգնման հիմնադրամների համար: Երեւում է օլիգարխներին նույնպես որոշել են սեղմել: Այդ տարածքներում աղմուկն ավելի շատ է, քան մասշտաբային գործերը: Դա չեն կարող նկատել ադրբեջանական հանրությունում, եւ արդեն հարցեր են հնչում՝ ինչու չեն մարդկանց թույկատրում վերաբնակվել Շուշիում ու մյուս շրջաններում: Ինչու կյանքը Ադրբեջանում չի լավացել այն բանից հետո, երբ «վերադարձրել են Ղարաբաղը»: Վերջին իրադարձությունների ֆոնին հատկանշական է Իլհամ Ալիեւի քրոջ՝ Սեվիլ Ալիեւայի հայտնությունը: Հրաժարական է տվել 2006-ից  Space հեռուստաալիքի գլխավոր խմբագիր, հայտնի կինովավերագիր Վագիֆ Մուստաֆաեւը: Սեվիլ Հեյդարովնան ասել է, որ ինքը բնակվում է արտերկրում եւ ափսոսում է, որ իր հոր մասին Մուստաֆաեւի «Գալիս եմ մարդկանց փրկեմ» ֆիլմը ադրբեջանցի պաշտոնյաները խոտանել են: Նա ասել է, որ երիտասարդները պետք է դիտեն այդ ֆիլմը, որպեսզի պատկերացնեն, թե ինչպիսին էր անկախ Ադրբեջան ստեղծած այդ մարդը: Ֆիլմում խոսվում է Հեյդար Ալիեւի «թուլությունների» մասին, իսկ նրա գլխավոր թույլ տեղը միշտ եղել է որդին՝ Իլհամը, որը պարբերաբար հայտնվում էր սկանդալների մեջ իր շվայտ ապրելակերպով: Հեյդարը «հանձնեց» Ղարաբաղը, բայց փրկեց Ադրբեջանը, Իլհամը «վերցրեց» Ղարաբաղը, բայց հանձնեց Ադրբեջանը: Սեվիլը դժգոհ է, որ հոր պաշտամունքը փոխարինվում է եղբոր պաշտամունքով: Նրա հայտարարության տակ օգտատերերը գրում են՝ ստիպեք Ձեր եղբորը հրաժարական տա, ժողովուրդը ձեզ հուշարձան կկանգնեցնի: Ժողովուրդը Ձեզ սիրում է: Եկեք Ադրբեջանում բնակվեք, դրանից հետո բոլոր անարժանները կփախչեն Ադրբեջանից: Ղարաբաղյան պատերազմի իրողությունները Ադրբեջանում տրանսֆորմացիաների խթան են դարձել:
https://mediaroom.am/int/item/21016-2021-02-10-10-36-47.html