Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Միքայել Մինասյանը պատմել է այն մասին, թե ինչում է Իրանը մեղադրում Հայաստանին

Վերջերս հանդիպեցի իրանցի բարձրաստիճան դիվանագետի հետ: Նա պատմեց, որ «ոչ մամուլի համար» հատվածում Իրանի արտգործնախարարը Նիկոլի հետ հանդիպմանը հասկացրել է, որ Հայաստանի իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը հանգեցրել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական առկա համակարգի փլուզմանը, բոլոր հաստատված դասավորությունների փոփոխությանը՝ Ադրբեջանին (եւ նրա դաշնակիցներին) բոլոր ուղղություններով զիջումներ անելով: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Եւ ամենապարադոքսալն այն է, որ Իրանը դադարել է ցամաքային սահման ունենալ Հայաստանի հետ` այդ բառի դասական իմաստով: Այսուհետ Իրանից Երեւան եւ վերադարձի՝ դեպի Սյունիք ճանապարհահատվածը վերահսկում են ոչ թե հայ, այլ ռուս կամ ադրբեջանցի զինվորները: Ավելին, նախարարը հենց Հայաստանի կառավարությանն է նախատել՝ խախտելու համար տարածաշրջանային բոլոր հավասարակշռությունները, որոնց շնորհիվ պանթուրքիզմը յոթմղոնանոց քայլերով ամբողջ տարածաշրջանը իր տիրապետության տակ կառնի:

Իրականում այսօր մենք շարունակում ենք ապրել երեք զուգահեռ իրականություններում: Դե-յուրե իրականությունը ձեւավորվել է պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական կազմաձեւի շրջանակներում: Դե-ֆակտո իրականությունը ամեն օր տեղի է ունենում Արցախում եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին: Երրորդ իրականությունը հասանելի է միայն Նիկոլին: Հենց նրա գլխում է հաստատվել այդ իրականությունը՝ բանավոր պայմանավորվածություններով, ոչ պաշտոնական խոստումներով, ստանձնած պարտավորություններով, տարատեսակ խաբեբայություններով, մեր երկրի ու պետականության ավերման շարունակական գործընթացով, ինչը Նիկոլը վարպետորեն անում է ժողովրդի թիկունքում:

Այս երեք իրականությունները մեկ հատվում են, մեկ բաժանվում: Բայց փաստն այն է, որ մենք այդպես էլ չենք փակել մեր պարտությունների էջը: Մենք դեռ պետք է մարսենք պատերազմի, Նիկոլի աններելի սխալների հետեւանքները եւ հասկանանք որտեղ եւ ինչպես շարժվել: Մենք դեռ պետք է տեսնենք, թե ինչպես կվերափոխվի մեր տարածաշրջանը եւ  փորձենք գտնել մեր նոր տեղը դրանում: Ինչպիսին այն կլինի, եթե Նիկոլը իշխանության գլուխ մնա, մենք արդեն կարող ենք ամեն ինչ հստակ պատկերացնել»,- գրել է նա:

Ավելին