Քաղաքական այս իրարանցման մեջ գտնվելով, ուզում եմ անդրադարձ կատարել «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության դիրքորոշմանն ու իրավիճակային դրսևորմանը
Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցի շուրջ դրական ալիք բարձրացավ հանրության լայն շերտերի կողմից։
Ուզում եմ նշել, որ Գագիկ Ծառուկյանը բոլոր իշխանությունների, քաղաքական ամենատարբեր իրավիճակների և ժամանակահատվածների օրոք վարել է բացառապես սկզբունքային քաղաքականություն, այն է հնարավոր բոլոր ուղղություններով և տարբերակներով աջակցել ՀՀ քաղաքացուն և աշխատել հօգուտ Հայաստանի Հանրապետության բարգավաճման։
Գագիկ Ծառուկյանը չնայած, որ գտնվել է քաղաքական ընդդիմադիր գվարդիայում, կարողացել է բարենպաստ և կայուն հարաբերություններ ստեղծել տարածաշրջանային առանցքային նշանակություն ունեցող պետությունների և ներկայացուցիչների հետ։ Այդ թվում ՀՀ անվտանգության գլխավոր գործընկեր և երաշխավոր՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին վկայում են արխիվում պահպանված քաղաքական, տնտեսական, ներդրումային բազմաթիվ հուշագրերը, համաձայնագրերը, համաժողովների ու հանդիպումների տեսանյութերը։
Այնինչ ներկայիս իշխանությունները հնարավոր բոլոր տարբերակներով փորձեցին սեպ խրել հայ-ռուսական (և ոչ միայն) բարեկամական հարաբերությունների միջև։
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի հայտարարություններին, ապա պետք է նշեմ, որ հնչեցված բոլոր զգուշացումները և հայտարարությունները դարձել են իրականություն։
Հուլիսի 5-ի ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանը խոսեց Արցախին սպառնացող վտանգների, սպասվող տնտեսական ճգնաժամի, տապալված կորոնավիրուսի դեմ պայքարի, կառավարության ձախողման, իշխանության անգրագետ, դավադիր քաղաքականության և նմանատիպ այլ առաջնահերթությունների մասին։
Պատերազմի նախօրեին, ԱԱԾ մուտքի մոտ Գագիկ Ծառուկյանը նախազգուշացրեց ժողովրդին Արցախին սպասվող վտանգների մասին, ինչի մասին նախկինում բազմիցս խոսել էր տարբեր ամբիոններից, այդ թվում ԱԺ ելույթի ժամանակ։
Այսօր արդեն մենք ականատեսն ենք դավաճանությամբ պարտության մատնված երկրում պատերազմի դաժանագույն հետևանքներին, օր օրի թանկացումներին, գահավիժող տնտեսական ցուցանիշներին, կորոնավիրուսի հետևանքով 1000ավոր մահացություններին և շարունակվող հակապետական, հակահայկական գործողություններին ու քաղաքական մանիպուլյացիային։
Ինչպես գիտեք, վերջին 3 տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել տնտեսության զարգացմանն ուղղված, ներդրումային տարբեր ծրագրերով և առաջարկներով, աշխատատեղերի, գործարանների և այլ հաստատությունների ստեղծման նախագծերով, որոնք մերժվել կամ կանխվել են իշխանությունների կողմից։
Չեմ կարող չհիշատակել, որ անկախ իշխանական քարոզչամեքենաների ներկայացրած թյուր տեղեկություններից, Գագիկ Ծառուկյանը մշտապես, անկախ քաղաքական պրոցեսներից կանգնած է եղել ՀՀ քաղաքացու կողքին և կատարել է խոշոր բարեգործական ծրագրեր կարիքավոր բոլոր շերտերի համար, որտեղ առանձնապես կարևորվել է մեր երկրի ամենազգայուն ոլորտի՝ գյուղատնտեսության համար կատարված հսկայածավալ աջակցությունը։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան