Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

«Քաղաքականության ու աշխարհաքաղաքականության իմացության այս մակարդակո՞վ է Էդմոն Մարուքյանը հավակնում ՀՀ վարչապետի թեկնածու լինել». Արմեն Աշոտյան

Երեկ ծավալուն հարցազրույցով հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Հարցազրույցի առաջին հատվածի հիմնական թեման Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային պրոցեսներն էին: ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ ինքը երբեք «ոչմիթիզական» չի եղել, կողմ է եղել փոխզիջումային տարբերակին, ասաց, որ քննարկվել է շրջանների վերադարձի 5+2 բանաձևը, ըստ որի՝ 5 շրջանները վերադարձվում էին Ադրբեջանին, Քարվաճառն ու Քաշաթաղը մնում էին մեր վերահսկողության ներքո, իսկ Արցախը ստանում էր անկախ պետության կարգավիճակ:

Նույն բանը, ի դեպ, երեկ Քաշաթաղում ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Այսօր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ բանակցությունների ողջ ընթացքում բոլոր հնարավոր լուծումներով ենթադրվում էր 5+2 շրջանների փոխանցում Ադրբեջանին։

Եթե դա այդպես էր, ապա ինչո՞ւ էին միլիոնավոր դոլարներ ծախսվում Կովսականի (Զանգիլան), հարակից գյուղերի, Սանասարի (Կուբաթլու) վրա, նոր քաղաք էր կառուցվում Արաքս գետի վրա (Արաքսավան), ահռելի ծախսեր էին կատարվում Մեխակավանի (Ջաբրայիլ) վրա և այլն։

Ստացվում է, որ մեր քաղաքացու հարկերը և սփյուռքից եկող գումարները ծախսվում էին մի տարածքի վրա, որը նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին։ Այսինքն, մենք այնքան հարուստ էինք, որ նրանց համար քաղաքներ ու գյուղեր էինք կառուցում։

Ավելին, մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկային պորտֆելներ են տրամադրվել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջաններում գործարարություն իրականացնելու համար (հիմնականում՝ ՀԷԿ-եր)։

Արդյո՞ք իմաստ կար պետության երաշխիքով բանկերից ահռելի վարկեր վերցնել, եթե դրանք միևնույն է՝ պետք է փոխանցվեին Ադրբեջանին։

Ի՞նչ նպատակով են իրականացվել այս բոլոր ծախսերը, եթե դրան զուգահեռ բանակցություններ էին գնում 5+2 շրջանները հանձնելու վերաբերյալ»:

Էդմոն Մարուքյանի գրառման (ի դեպ, նույն հարցադրումները Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո բարձրացրել էին մերձիշխանական որոշ քաղաքական վերլուծաբաններ) հարցադրումների պարզաբանման խնդրանքով 168.am-ը դիմեց 6-րդ գումարման ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին:

Վերջինս նախ ասաց, որ Էդմոն Մարուքյանի գրառումը իրեն մի հին խորհրդային անեկդոտ հիշեցրեց մի վրացու մասին, ով հայտնի «Հրաշքների դաշտ» հեռուստախաղն էր խաղում և վերջում ասում է՝ խաղացի, բայց հարցը չհասկացա:

«Իրականության մեջ տպավորություն ունեմ, որ Էդմոն Մարուքյանը 1.5 ժամ դիտել է նախագահի հարցազրույցը, բայց չի հասկացել այն»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը կարմիր թելով անց էր կացնում այն գաղափարը, որ բանակցությունների տրամաբանությունն իր օրոք կառուցվել է մեկ գերակա նպատակի ու կարմիր գծի վրա, որ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և ինքը բանակցել է՝ գերակայություն տալով ոչ թե նրան, թե ինչ ենք վերադարձնելու, այլ, թե ինչ ենք ստանալու դրա դիմաց:

«Արդյո՞ք միտումնավոր է Էդմոն Մարուքյանը խեղաթյուրում նախագահի հարցազրույցը: Արդյո՞ք նա իրոք չի հասկացել, որ բանակցությունների տրամաբանությունը եղել է Արցախի կարգավիճակի երաշխավորման և միջազգային երաշխիքներ ստանալու հարցը: Կարծում եմ՝ մեծ ջանք պետք չէր գործադրել՝ հասկանալու համար, որ այս տեսակ բանակցություններով մենք ստանալու էինք Արցախի Հանրապետության կարգավիճակ կամ միջանկյալ կարգավիճակ, որը նրա «Դե ֆակտո +» կարգավիճակն էր լինելու՝ իր բազմաթիվ առավելություններով, և փաստացի, ինչպես նաև երեկ Ալիևն էր ասել, հայկական հավերժական տիրապետմամբ Քաշաթաղի և Քարվաճառի վրա, կամ ստանալու էինք Արցախի վերջնական կարգավիճակ՝ որպես անկախ պետություն: Իրոք, զարմանալի է, որ պարոն Մարուքյանի համար մի քանի ՀԷԿ-երը, որոնք մնալու էին այդ տարածքներում, ավելի կարևոր են, քան Արցախի Հանրապետության անվտանգության և վերջնական կարգավիճակի հարցերը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա նշեց նաև, որ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյան կապիտուլյանտի համեմատ՝ ցանկացած վարչապետի թեկնածու կարող է ընդունելի լինել, բայց հարցը, այդուհանդերձ, իրեն մտահոգում է:

«Քաղաքականության ու աշխարհաքաղաքականության իմացության այս մակարդակո՞վ է Էդմոն Մարուքյանը հավակնում ՀՀ վարչապետի թեկնածու լինել: Չէի կարծում, որ երբևէ կարիք կլինի բացատրել ԱԺ ոչ իշխանական պատգամավորի, որ մինչև Արցախի հարցի վերջնական կարգավորումն Արցախի տարածքների զարգացման, տնտեսական առաջընթացի, աշխատատեղերի ապահովման, բյուջեի համալրման խնդիր պետք է լուծվեր։ Եվ տնտեսական խնդիրների լուծումը, այդ թվում՝ ազատագրված շրջաններում, հենց այդ նպատակն ունեին»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը: