Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Ալիևը հոգեպես ամբողջովին բավարարված չէ, քանի որ հաղթել է Հայաստանի ապիկար իշխանությանը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյնուզ» հեռուստաընկերությանը:

Մեկ հարց կա, պարո՛ն նախագահ, որին Դուք պետք է անձամբ պատասխանեք: Մենք հիմա պատերազմի մասին ենք խոսում, որը քիչ թե շատ դիվանագիտական գործընթաց է, և դրա տապալումը Ձեզ հետ քննարկեցինք: Պատերազմի ավարտից հետո , երբ Ալիևն այցելեց իրենց կողմից զավթված շրջաններ, խոսեց այն մասին, որ ինքը հաղթել է ոչ թե  գործող վարչապետի բանակին ու նրան, այլ Ձեզ և Ռոբերտ Քոչարյանին, և Ձեր ու Ռոբերտ Քոչարյանի բանակին է հաղթել, այսինքն՝ դուք  պարտվե՞լ եք, ձեր ստեղծած բանա՞կն է պարտվել:

Ալիևը, ես վստահ եմ, միշտ երազել է հաղթել մեզ, նրա երազանքը այդպես էլ իրականություն չդարձավ, մենք հաղթել ենք 90-ականներին Ալիևի հորը, 2016-ին Ալիևը պարտվել է ինձ, Ալիևը պարտվել է ինձ ամբողջ բանակցային գործընթացում՝ 2008-ից 2018 թվականներին, և նրա մեջ, վստահ եմ, ձևավորվել էր անհագուրդ պահանջ ինձ ինչ-որ բանում հաղթելու: Ալիևը, վստահ եմ, հոգեպես ամբողջովին բավարարված չէ, նա գիտի, թե ում է հաղթել  և գիտի, թե այդ հաղթանակն ինչպես է ձեռք բերել:

Նա գիտի՞, որ սա վերջնական հաղթանակ չէ իր համար:

Ալիևը չի հաղթել հայկական բանակին, Ալիևը չի հաղթել հայ ժողովրդին, Ալիևը հաղթել է ապիկար իշխանություններին,  կապիտուլյացիայի է ենթարկվել ո՛չ հայկական բանակը, ո՛չ հայ ժողովուրդը, կապիտուլյացիայի է ենթարկվել ՀՀ վարչապետը՝ իր թիմով ու նաև իր  թիմից գաղտնի: Ալիևը ինչ-որ առումով ճիշտ է, այո, հայկական բանակի ստեղծման գործում և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ ես, բազմաթիվ այլ մարդիկ, բազմաթիվ գեներալներ, սպաներ մեծ դերակատարում են ունեցել, կապիտուլյանտն ի՞նչ դերակատարում է ունեցել, մեկ օր էլ հայկական բանակում չի ծառայել: 

Ավելին