Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Ավստրալիայում Oլիմպիական մեդալակիրը ձերբակալվել է մեթամֆետամին մատակարարող ավազակախումբ ղեկավարելու համար

Ավստրալացի նախկին լողորդ, Օլիմպիական խաղերի մեդալակիր Սքոթ Միլլերը ձերբակալվել է թմրանյութի ապօրինի շրջանառության համար, հայտնում է CNN-ը:

Ըստ Սիդնեյի ոստիկանության՝ Օլիմպիական խաղերի մեդալակիրը ղեկավարել է Նոր Հարավային Ուելսի նահանգում մեթամֆետամին մատակարարող ավազակախումբը:

Ձերբակալությունների վերաբերյալ ոստիկանության կողմից տարածված հայտարարությունում, որտեղ չի նշվում նախկին լողորդի անունը, ասվում է՝ տղամարդիկ ձերբակալվել են մոմերի մեջ ավելի քան 2 միլիոն ավստրալական դոլար արժողությամբ մեթամֆետամին թաքցնելու առնչությամբ: 

Նշվում է՝ Միլլերի ձերբակալությունը ավելի մեծ հետաքննության մաս է կազմում:

Ոստիկանության հայտարարության համաձայն՝ 2021 թվականի սկզբից Նոր Հարավային Ուելսի իշխանությունները սկսել են փնտրել քրեական սինդիկատը, որը մասնակցություն ունի անօրինական թմրանյութերի, հիմնականում՝ մեթամֆետանի մատակարարմանը:

Մասնավորապես, Սիդնեյի Ռոզել թաղամասում գտնվող Միլլերի տանը ձերբակալության ժամանակ ոստիկանության աշխատակիցներն առգրավել են մեկ կիլոգրամ հերոին՝ 250 000 դոլար ավստրալիական դոլար արժողությամբ: Բացի այդ, ոստիկանները դատաբժշկական փորձաքննության համար առգրավել են նաև բջջային հեռախոսները, փաստաթղթերը, ավելի քիչ քանակությամբ թմրանյութեր մոտ 60 000 դոլարին համարժեք կանխիկ գումար: 

Հիշեցնենք՝ Սիդնեյում ծնված Միլլերը 1994 թվականից սկսել էր մասնակցել միջազգային մրցումներին, իսկ 1996-ի ամառային Օլիմպիական խաղերում նվաճել էր արծաթե և բրոնզե մեդալներ: