Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը Փաշինյանին զրկեց առանցքային «հաղթաթղթից»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի ամփոփիչ մասը նույնպես լի էր ուշագրավ մեսիջներով: Սարգսյանը, խոսելով պատերազմի և այդ պատերազմում կրած պարտության պատճառների մասին,  վերոնշյալ պրոցեսները կապեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խաթարման, դիվանագիտական դաշտում իշխանությունների դիլետանտության հետ: Լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում, Փաշինյանի կողմից դաշնակցի մեջքի հետևում պայմանավորվածությունների ձեռք բերումը և այդ ամենի արդյունքում՝ անվստահության մթնոլորտի ձևավորումը՝ ահա այն պատճառները որոնք, ըստ Սարգսյանի, հանգեցրին պատերազմի վերսկսմանը և ինչը ոչ պակաս կարևոր է՝ պատերազմում առաջնային գործոն դարձրին Թուրքիային: Քանի որ, ըստ Սարգսյանի, մինչ այս Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը և փոքր եղբորը ռազմական աջակցություն ցուցաբերելու ձգտումը զսպվում էր հենց հայ-ռուսական կայուն և դաշնակցային հարաբերություններով:

Պակաս կարևոր չէր Սարգսյանի դիտարկումը Շուշիի անկման մասին: Ըստ Սարգսյանի` եթե անգամ Շուշին սկուտեղի վրա չեն մատուցել թշնամուն, ապա  առնվազն պատշաճ կերպով չեն կազմակերպել քաղաքի պաշտպանությունը, ինչի մեջ Սարգսյանը նույնպես որոշակի միտում է տեսնում, ինչպես նաև այն բանում, որ վերջին օրերին միայն քաղաքի պաշտպանությունը հանձնարարվեց փորձառու գեներալներին՝ նախկիններին` հետագայում ձախողումը հենց նախկինների վրա բարդելու նպատակով: 

Ինչ վերաբերվում է Արցախի նախկին և ներկա ղեկավարներին, ապա Սարգսյանը անդրադարձել է նաև վերջիններիս, մասնավորապես, նշելով, որ Բակո Սահակյանից գաղտնի Փաշինյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարել: Անշուշտ, Բակո Սահակյանը կարող էր խառնել Փաշինյանի խաղաքարտերը  և ընթացիկ պրոցեսները ԱՀ նախագահից գաղտնի պահելու Փաշինյանի մոտիվացիան՝ հենց այդ պրոցեսների անխափանությունը ապահովելն էր և ավարտին հասցնելը, ինչը տեղի չէր ունենա, եթե Սահակյանը տեղեկացված լիներ ստվերային բանակցությունների մասին: Ի տարբերություն Բակո Սահակյանի՝ Սերժ Սարգսյանի մեսիջներից հասկանալի է դառնում, որ ԱՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ոչ միայն տեղյակ է եղել Փաշինյանի ծրագրերից, այլ նաև պատրաստակամորեն դրանց մաս է կազմել:

Միևնույն ժամանակ իր խոսքում երրորդ նախագահը ընդգծեց. որ Հայաստանի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, իր կարծիքով, դավադիր գործողությունների մեջ ներգրավված չի եղել, սակայն չի ունեցել նաև բավարար փորձառություն ստեղծված իրավիճակում ճիշտ որոշումներ կայացնելու համար: Սարգսյանի այն խոսքից, որ Փաշինյանը բանակի բոլոր պատասխանատու գեներալներին փոխարինել է հարմարվողականներով, կարելի է ենթադրել, որ եթե անգամ Գասպարյանը դավադրության մեջ իր մասնակցությունը չի ունեցել, այնուամենայնիվ նա հարմարվողականների շարքում է, եթե աշխատել է և պատերազմի ավարտից հետո էլ շարունակում է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչ վերաբերվում է բանակի սպառազինության պլանի փոփոխությանը` Սարգսյանը այստեղ հաստատեց ԶՈՒ նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի երկու ամիս առաջ արված հայտարարությունները առ այն, որ այդ պլանը փոխվել է՝ խոցելի դարձնելով Հայաստանի և Արցախի պաշտպանողունակությունը, իսկ գնումների նոր պլանը իր մեջ բազմաթիվ կոռուպցիոն տարրեր է պարունակել: Սա, ըստ էության, Սերժ Սարգսյանի հեռակա «բարևներն» էին ոչ միայն Փաշինյանին, այլ նաև ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանին և Պատրոն Դավիթին՝ Դավիթ Գալստյանին:

Սարգսյանի հարցազրույցի վերջին հատվածը, իրավամբ, կարելի է անվանել կուլիմինացիոն, քանի որ երրորդ նախագահը դիմեց մարտավարական քայլի՝ խլելով Փաշինյանից վերջինիս գլխավոր հաղթաթուղթը: Սարգսյանը հայտարարեց, որ թեև մնում է ակտիվ քաղաքական կյանքում, սակայն չի հավակնում պետական որևէ բարձր պաշտոն զբաղեցնելու: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն գնալու է արդեն երկրորդ ռեբրենդինգի՝ հանդես գալով նոր դեմքերով, իսկ Սարգսյանը, ում դեպքում դեռ առկա է մերժվածի ամպլուան, մնալու է ստվերում` այդպիսով ՀՀԿ-ին ընձեռելով մանեվրելու ավելի մեծ հնարավորություն: Իսկ Փաշինյանն իր հերթին զրկվում է ամենակարևոր հաղթաթղթից՝ ռևանշիզմի թեզը մանիպուլացնելու հնարավորությունից, քանի որ այլևս չի կարող պնդել, որ նախկին մերժվածները փորձում են վերադառնալ և ժողովրդից խլել հաղթանակը:

Հարցազրույցում լակմուսի թղթի պես անցնում էր նաև այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում իր՝ Սերժ Սարգսյանի պռոյեկտը: Այդ միտքը Սարգսյանը կրկնեց մի քանի անգամ՝ հատուկ ակցենտավորելով և փորձելով հստակ դիստանցիա ձևավորել իր և Փաշինյանի միջև, միևնույն ժամանակ փաստենք, որ Փաշինյանի՝ Սարգսյանի պռոյեկտ լինելու հանգամանքը այդչափ հերքելու ցանկությունը առնվազն մտածելու տեղիք է տալիս:

Եթե ամփոփելու լինենք երրորդ նախագահի բացառիկ հարցազրույցը, ապա կարելի է անել մեկ գլխավոր եզրահանգում՝ քաղաքական դաշտում տեղի ունեցող խմորումների և վերադասավորումների ֆոնին՝ Սարգսյանը մնալու է խաղի մեջ և փորձելու է քաղաքական դաշտում պահպանել առանցքային ակտորներից մեկի իր դերը: