Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները ուսումնասիրվում են Գլխավոր դատախազությունում․ Ազատություն

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, արխիվ

Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները, այդ թվում՝ 600 դոլարանոց զրահաբաճկոնների վերաբերյալ, Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են, կուղարկվեն քննչական մարմիններին՝ նրա հայտնած տեղեկությունները ստուգելու համար, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Ազատության» հարցին, եթե ուղարկեն իրավապահ որևէ մարմին՝ քննություն իրականացնելու կամ հանգամանքներ պարզելու, ենթադրվո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը ևս կկանչվի հարցաքննության, Աբրահամյանը պատասխանեց. «Դրանց վերաբերյալ բոլոր տեղեկություններ տվողները, առնչություն ունեցողները պետք է, այո, կանչվեն, բոլորի հետ կապված էլ պետք է համապատասխան գործողություններ իրականացվեն՝ քննչական, դատավարական»:

Հերքելով մեղադրանքները, թե նաև իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում բանակը թալանվել է, «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե իրական թալանը տեղի է ունեցել մինչև պատերազմը ու պատերազմից հետո: Իր խոսքերը որոշել էր նաև կոնկրետ փաստերով համեմել, թե հենց պատերազմի օրերին կառավարությունը, շրջանցելով Պաշտպանության նախարարությանը, զրահաբաճկոններ է գնել մի քանի անգամ բարձր գնով՝ 600 դոլարով:

«Եթե մենք սերմնացու գողացող մկներ էինք, ապա զրահաբաճկոնը 600 դոլարով առնողը ի՞նչ է, կռի՞ս է», - նշել է երրորդ նախագահը:

Դատախազության ներկայացուցիչը փակագծեր չբացեց՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը, բայս ասաց՝ Ազգային անվտանգության ծառայությունում շուկայականից բարձր գնով զրահաբաճկոններ ձեռք բերելու մի գործ դեռ նոյեմբերից է քննվում. «Դրա մասին երրորդ նախագահի կողմից հայտնելուց շատ առաջ փաստաթղթեր էին որոշակի հրապարակվել, տվյալներ էին հրապարակվել համացանցում, դեռ այն ժամանակ դատախազությունը դրանք ֆիքսել էր, և դրանք ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ, և այդ փաստերի կապակցությամբ քրեական գործ է քննվում: Քրեական գործը քննվում է 308-րդ հոդածի հատկանիշներով և Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնական դիրքի չարաշահում և իշխանության չարաշահում, որը վերաբերում է զինվորական ծառայությանը»:

«Ազատության» հարցին՝ քրեական գործը երբվանի՞ց է քննվում, կա՞ն մեղադրյալներ, կասկածյալներ, Գոռ Աբրահամյանը պատասխանեց. «Ոչ, այս պահի դրությամբ դրանով ևս նախաքննություն է իրականացվում, դեռ մեղադրյալների կամ կասկածյալների ներգրավման մասին տեղեկություն չեմ կարող հաղորդել: [Քննվում է] նոյեմբերից սկսած: Բայց նկատի ունենալով, որ հնչեցվել են կոնկրետ գնային հարաբերությունների հետ կապված տվյալներ այդ հարցազրույցի ժամանակ, ընդհանուր առմամբ հարցազրույցը դարձվել է, ոչ միայն այդ նպատակով, նկատի ունենալով, որ այլ երևույթների մասին է խոսվել այնտեղ, Գլխավոր դատախազությունում դրանք դարձվել են ուսումնասիրության առարկա և հավանաբար կուղարկվի քննչական մարմին, որպեսզի դրանցում ներկայացվող տվյալները ևս ստուգման առարկա դառնան քրեական վարույթների շրջանակներում»:

Ազգային անվտանգության ծառայությունից փորձեցինք գործի մասին մանրամասներ ճշտել, որևէ հավելյալ տեղեկություն չհայտնեցին, մամուլի կենտրոնից միայն փոխանցեցին՝ հրապարակման ենթակա տեղեկություն չունեն:

Ավելին