Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Հանրությունը պետք է դուրս գա ապատիայից ու ասի՝ ռադդ քաշի

Տեւական դադարից հետո Հայրենիքի փրկության շարժումը կրկին վերադառնում է ակտիվ փողոցային պայքարի։ Այսօր՝ փետրվարի 20-ին, համապետական հանրահավաք է հրավիրված Ազատության հրապարակում։ Վերջին օրերին մտավորականներ, արվեստի, հասարակական-քաղաքական գործիչներ կոչ են անում՝  այդ օրը գալ հրապարակ, պայքարել, հասնել իշխանությունների հրաժարականին, թույլ չտալ, որ Սյունիքն էլ կորցնենք։

Հիմա, երբ իշխանությունը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների այլեւս չի գնում, ընդդիմությունը վերադարձել է ելման դիրք։ Մեզ ասացին, որ այսօրվա հանրահավաքով սկիզբ է դրվում պայքարի նոր փուլի, ընդդիմությունն ակտիվ անհնազանդության ակցիաներ է իրականացնելու, քայլերթեր, տարբեր միջոցառումներ է կազմակերպելու, կրնկակոխ հետապնդելու է Նիկոլ Փաշինյանին եւ իշխանության ներկայացուցիչներին ու տարբեր ակցիաներով փորձելու է նրանց կյանքը «դժոխքի վերածել»։ 
Ա

յսօրվա հանրահավաքը, որը հատուկ նշանակվել է ղարաբաղյան շարժման մեկնարկի օրը՝ փետրվարի 20-ին, մանրակրկիտ է մտածվել։ Հատուկ ուշադրություն են դարձրել հարթակից հնչող ելույթներին, հնարավորինս հարթակից հեռու են պահելու «նախկին ռեժիմի» կարկառուններին, որոնք ժողովրդի մոտ միայն վատ ասոցիացիաներ են առաջացնում։ Այդուհանդերձ, մեզ ասացին, որ ելույթ ունեցողների մեջ այսօր ՀՀԿ-ական էլ կլինի։ Որոշել են հավաքվածներին չծանրաբեռնել ելույթներով։ Դրանք կլինեն 4-ը կամ 5-ը։ Հանրահավաքը կվարի ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ըստ նախնական պայմանավորվածության՝ ելույթ կունենան Իշխան Սաղաթելյանը, Վազգեն Մանուկյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, չի բացառվում՝ Արթուր Վանեցյանը ու եւս մեկ հոգի ՀՀԿ-ից։
Ընդդիմադիր լիդերները կհայտարարեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ իրենց վճռականության մասին, քաղաքացիներին հստակ գործողությունների կոչեր կարվեն։ «Ամեն բան լինելու է Սահմանադրության շրջանակներում, մենք չենք պատրաստվում սահմանադրական կարգ տապալել»,- ասաց մեր աղբյուրը։

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը պատրաստ է ընդհանրապես չերեւալ քաղաքացիների աչքին, միայն թե նրանք գիտակցեն, որ սա ոչ թե քաղաքական պայքար է, այլ հայրենիքի փրկության հարցն է դրված․ «Գիտեք, մարդկանց մոտ թյուրիմացություն է, թե սա նախընտրական պայքար է եւ վարկանիշի կամ իշխանության կռիվ է։ Այդպես չէ։ Սա արցախյան պայքար-2-ն է, որպեսզի փրկենք հայրենիքը թուրքերի կամ ադրբեջանցիների կամակատարներից։ Ուստի մենք առաջին օրից ենք հայտարարել, որ մեր պայքարը մանդատների համար չէ։ Մեր պայքարը 5 հազար զոհված տղերքի համար է, 10 հազար ք/կմ-ի վերադարձի համար է, ազգային արժանապատվությունը վերադարձնելու համար է։ Թող սա հեռանա, ու երբ կլինեն ընտրություններ, ժողովուրդ, ում ուզում եք, ընտրեք»։ Հետաքրքրվեցինք՝ շարժումը նոր գործիքակազմ ունի՞ իշխանության դեմ պայքարում, թե՞ կրկնելու են անցած ամիսների սցենարը, մարդիկ հավաքվելու են, հետո տուն գնան։

«Այսինքն, ի՞նչ եք ուզում․ կոչ անենք՝ մարդիկ գնան, Չապաեւի թուրը վերցնեն ու քաղաքացիական պատերա՞զմ սկսեն։ Ես դրան դեմ եմ, ուղիղ եմ ասում։ Այսինքն, կրկնենք այն, ինչ «Սասնա ծռե՞րն» արեցին, մտնենք ոստիկա՞ն սպանենք։ Այո, մարդիկ գուցե հիասթափված են, եւ այդ հիասթափությունն առաջացել է նրանից, որ այս հողատու պադոշի մաշկը անգլիական պադոշից էլ հաստ է։ Վրաստանում վարչապետը ընդդիմադիր լիդերի ձերբակալության անհամաձայնության համար հրաժարական տվեց։ Հասկանո՞ւմ եք, ոնց որ ինձ ձերբակալելու համար Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար։ Բայց մարդը 5 հազար մարդու գլուխ է կերել, հրաժարական չի տալիս։

Հետեւաբար, պետք է մեր հավաքները կազմակերպենք ավելի արդյունավետ, ավելի հաճախակի, ուժեղացնենք պայքարը։ Անհնազանդության գործողություններ պետք է անել։ Նիկոլ Փաշինյանը ուր գնում է, պետք է թքեն իր ճակատին։ Քանի Նիկոլը գնում է ինչ-որ տեղեր, ու հայտնվում են բեմադրված «պատահական» մարդիկ, ովքեր ծափահարում են իրեն, ինքը կարող է ասել․․․ Հանրությունը պետք է դուրս գա ապատիայից, պետք է գնա ու ասի՝ ռադդ քաշի։ ․․․Ես հանրության վրա չեմ գցում, բայց հողատուն պետք է հասկանա, որ իր քաղաքական գործունեությունը որեւէ կարգավիճակով դժոխքի է վերածվելու»։

Նկատենք, որ իշխանության ճամբարում եւս ակտիվ աշխատանքներ են նկատվում այսօրվա հավաքին ընդառաջ, անցած օրերին քրեական գործերի տարափ տեղաց՝ հիշել են ոչ միայն նախկիններին, այլեւ գործող, բայց իշխանությանը քննադատող  համայնքապետերին, մասնավորապես՝ Մեղրիի քաղաքապետին, ով մասնակցել է պատերազմին ու այսօր էլ կանգնած է թշնամուն դեմ-հանդիման։