Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

ԲԴԽ նախագահը չի հավատում, բայց չի էլ բացառում, որ դատարանի նախագահը միջամտում է անձի ազատության հետ կապված վարույթներին. Aysor.am

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ծանոթացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ «Կանաչ ապագա» նախաձեռնության ղեկավար Վահագն Վարագյանի երեկվա գրառմանը․ գրում է aysor.am-ը։

Ըստ այդ գրառման՝ Արթուր Մկրտչյանը երեկ «Տրիումֆ» սրճարանում հեռախոսի մեջ գոռում էր՝ «ինչ կապ ունի, որ երեք անչափահաս երեխա ունի, ոնց ուզում ես արա, դրանք պետք է նստեն»։

«Բարձարագույն դատական խորհրդի նախագահն ամեն ասեկոսեի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Վարդազարյանը։

Դիտարկմանը, թե Վարագյանն ասել է, որ իր ասածները կփաստեն նաև սրճարանի տեսախցիկները, ԲԴԽ նախագահն ասաց, թե շատ լավ կլինի, եթե տեսաձայնագրությունները պահանջեն։

«Այդ դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը հավուր պատշաճի կարձագանքի», - ասաց նա։

Ռուբեն Վարդազարյաննն ասաց, թե ճանաչում է Արթուր Մկրտչյանին ու չի հավատում, որ նման բան կարող է տեղի ունեցած լինել։

«Բայց չեմ բացառում, այսինքն՝ չեմ հավատում, բայց չեմ էլ բացառում», - ասաց նա

Ի վերջո, այսօր դատարաններն անկա՞խ են, թե՞ կախվածության մեջ են գործադիր իշխանությունից, Ռուբեն Վարդազարյանն արձագանքեց. «Դատարաններն անկախ են»։

Այս դեպքին այսօր արձագանքել էր նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հայտարարելով, թե դեպքը շոկային է ու անթույլատրելի։

Նկատենք՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է Ազգային ժողովի ախատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, քաղաքագետ Կարեն Բեքարյանի ձերբակալման դեմ բողոքները։ Մինչ այդ, դատարանը գիշերը որոշում է կայացրել կալանավորել Սաղաթելյանի ու Բեքարյանի հետ նույն գործով ձերբակալված Արամ Սարգսյանին։