Բազմաթիվ իրավաբաներ գլուխ են ջարդում, որ հասկանան թե սա ինչ էր, իրավական անուն չունի. դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Նարեկ Մալյանի ձերբակալությունը (տեսանյութ)
Ես չգիտեմ, թե իմ դեմ տեղի ունեցածն իրավական առումով ինչ էր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ հասարակական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին «ՎԵՏՕ» շարժման ֆեյսբուքյան էջում գրել էին, որ փետրվարի 20-ին, հանրահավաքից մեկ ժամ առաջ պատրաստվում են ներկայացնել «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ինտերակտիվ պերֆորմանս ներկայացում: Հանրահավաքից մոտ մեկ ու կես ժամ առաջ քաղաքացիական հագուստով ոստիկանները բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին: Իսկ այսօր, Ավան և Նոր նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր գործի քննությունը:
«Բազմաթիվ իրավաբաներ գլուխ են ջարդում, որ հասկանան, թե սա ինչ էր: Իրավական անուն չունի: Ոստիկանության մասով ասեմ հետևյալը. երբ իրենք գործում են օրենքի շրջանակներում, ես երբևիցէ որևէ խնդիր չեմ առաջացրել, միշտ ենթարկվել եմ նրանց օրինական պահանջներին: Երեկ նույնիսկ չհարուցված գործի պայմաններում ինձ ուղղակի առևանգում էին մի խումբ մարդիկ, ինչին ես շատ բնական դիմադրում էի»,- ասաց Մալյանը:
Նրա խոսքով՝ բոլոր այն ոստիկանները, ովքեր գիտակցում են, որ օրենքի շրջանակում պետք է գործեն և աշխատեն, իրենց հետո որևէ խնդիր չկա և իր վերաբերմունքը ոստիկանների հանդեպ շարունակում է մնալ դրական:
«Սա շատ սկուրպուլյոզ պատմություն է, թե ինչպես մեր իշխանությունները վախեցան մի ներկայացումից: Թե՛ դատարանում քննարկվում էր այդ ներկայացման բովանդակությունн թե՛ ոստիկանությունում, հետագայում նաև քննիչի մոտ: Չգիտեմ ինչի, որոշ մարդիկ բռնության կոչ են տեսել ներկայացման մեջ, երբ ես ասել եմ մահ դավաճաններին: Նախ ասեմ, որ միշտ կրկնելու եմ այդ արտահայտությունը: Ինչ-որ դավաճաններ վախեցել են, որ իրենց հանդեպ սա բռնության կոչ է»,- ասաց Նարեկ Մալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից