Մշակույթն էլ արժեքավոր պետք է լինի, անհասկանալի արժեքների քարոզ մեր երկրում չպիտի տեղի ունենա․ Անդրանիկ սարկավագ Մանուկյան
Մենք դարեր շարունակ ինքներս մեզ հետ խնդիր ունենք, մեր խնդիրը մեր ներսում է՝ դա ազնվությունն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
Նրա խոսքով, մենք քրիստոնյա ենք, բայց կարծես հեռանում ենք եկեղեցական կյանքից և չենք ապրում խորհուրդներով։
«Աենամեծ խորհուրդը սերը, ազնվությունը և նվիրումն է, և երբ խորհուրդներից կտրվում ենք, ակամայից մենք կտրվում ենք թե՛ ակունքներից, թե՛ ազգայինից, թե՛ հողից, թե՛ ջրից, և կամաց- կամաց ստացվում է այլասերություն։ Ուզում եմ ասել, որ փորձություներ կա աշխարհի երեսին և ցանկացած ընտանիք կարող է հանդիպել այդ փորձությանը, մնում է խորհուրդներն ընդունել։ Փորձությունը հաղթահարելու համար պետք է ունենալ հույս, սեր, հավատ և ունենալ նվիրում, իսկ գործնականում պետք է լինել ազնիվ և վստահելի»,- ասաց սարկավագը։
Անդրանիկ Մանուկյանի խոսքով՝ այս արժեքները պետք է կարողանանք սերմանել, հակառակ դեպքում շատ մեծ խնդրի առջև ենք կանգնելու։
«Երբ նվիրվում ես գործին, ընտանիքին, արժեքներին և լավ իմաստով զոհ ես դառնում հանուն հայրենիքի, հանուն հողի, զոհված նահատակներից հետո ապրողները պետք է արժանի լինեն, պետք է արժևորեն, ոչ թե անհասկանալի արժեքներ պրոպագանդեն։ Պետք է զոհվածների գաղափարախոսությունն ապրեցնել, եթե ոչ, ապա դառնում է կապիտալիստական համակարգ ու հասարակություն, ու ամեն մարդ իր անձնականն է առաջ տանում, և այդ անձնականի մեջ կորում են հայրենիքի նվիրման, երկրի, պետության գաղափարն ու արժեքները։ Սա է պակասում մեր հասարակությանը»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
Նրա խոսքով, երբ մեկը զոհվում է, մյուսները պետք է ազնիվ շարունակեն զոհվածի գործը։
«Եթե ոչ, ստացվում է ամեն մեկն իր գործը կանի պարզապես անելու համար։ Օրինակ ես կգնամ, կերգեմ ինչ-որ հայրենասիրական երգ ու իրականում չեմ ապրի դա, կանեմ անելու համար»,- ասաց Անդրանիկ Մանուկյանը։
Անդրադառնալով մշակութային կյանքին՝ սարկավագը նկատեց, որ նախ համավարակը, ապա պատերազմը կարծես թե հեռացրեցին հասարակությանը մշակույթից։
«Պետք է հասարակությանը վերադարձնել մշակույթ և այդ մոտեցումը պիտի ճիշտ կազմակերպել։ Մշակույթն էլ արժեքավոր պետք է լինի, անհասկանալի արժեքների քարոզ մեր երկրում չպիտի տեղի ունենա»,- ասաց սարկավագը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից