Այդ ֆեյքը ծաղրում է այս գործընթացի մեջ ներգրավված բոլոր խեղկատակներին. Միհրան Հակոբյան
Հիմա երկրագունդը կարող է հետեւել եւ տեսնել, որ չորս անձ ձերբակալված է ինչ-որ հայտնի ֆեյքի գործով, որը ինչ-որ տեքստեր է հրապարակում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Քառյակ մեդիայի » համահիմնադիր Միհրան Հակոբյանը։
«Մարդիկ ձերբակալված են, բայց այդ ֆեյքը շարունակում է գրել նույն տեքստերը նույն բառապաշարով, ինչ անում էր օրեր առաջ, եւ բոլորն են հասկանում, որ այդ ֆեյքը ուղղակի ծաղրում է այս գործընթացի մեջ ներգրավված բոլոր խեղկատակներին եւ այս խեղկատակության հեղինակները երկրի ԱԱԾ-ն իրապես վերածել են շապիտո կրկեսի։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի մասին հիմա իր ԱՊՀ գործընկերները ինչ են մտածում․ ո՞վ է սա, ի՞նչ է անում այս մարդը, ֆե՞յք է բռնում։ Մի ֆեյքի գործով չորս մարդ ես ձերբակալել, բայց այդ ֆեյքը էլի գրում է, քեզ է ծաղրում, դու սպա՞ ես, թե՞ երկրի իշխանությունը ուզուրպացրած , Արցախ հանձնած, երկիրը կապիտուլացրած ոչնչության փալասի շորն ես։ Եթե Արմեն Աբազյանը համարում է, որ ինքը սպա է, չարաչար սխալվում է, ժամանկը կգա, Արմեն Աբազյանի պագոնները կպոկեն եւ համապատասխան տեղում կտան, որ ուտի դրանք։ Սա նույնիսկ քաղաքական հետապնդում էլ չէ, այլ բառի բուն իմաստով ծիծաղելի իրավիճակ»,- նշեց նա։
Հարցին՝ այս շրջանում ԱԱԾ-ի՝ ֆեյքերի վերաբերյալ քրեական գործ հարուցելն ինչպե՞ս կմեկնաբանի, Միհրան Հակոբյանն ասաց, այդ մասին խոսելը անիմաստ է։
«Ես չեմ զարմանա, որ այս խայտառակ իրավիճակում, երբ մենք 5000 զոհ ունենք, Արցախը հանձնված է, դավաճան կապիտուլյանտը երկրի ղեկին է եւ հանձնարարում է գնդապետ Արմեն Աբազյանին զբաղվել նման խայտառակ գործով, ես չեմ զարմանա, որ վաղը Արմեն Աբազյանին Նիկոլ Փաշինյանը տեսախցիկների առաջ ուղարկել է իր տան համար հաց առնելու եւ Արմեն Աբազյանը իր փոքրիկ գործակալական շղթաներով վազու է հաց առնելու։ Եթե Նիկոլ Փաշինյանը կամ Արմեն Աբազյանը կարծում են, որ ներկայիս ԱԱԾ կոչվող այս թյուրիմացական համակարգը սովետական ԿԳԲ-ի նման լուրջ կառույց է, որից պետք է մարդիկ վախենան, չարաչար սխալվում են, իրենցից ո՛չ վախենում են, ո՛չ հարգում են, ո՛չ էլ կարող են մարդկանց նկատմամբ նման գործելաոճով ստեղծեն մի միջավայր, որ մարդիկ վախենան խոսել կամ գործել։ Այսօր նրանք են շանտաժ անում, վաղը Արմեն Աբազյանին այնպես շանտաժ են անելու, որ եկած ճամփեն մոռանա։ Երեւի հիմա Արմեն Աբազյանը նայում է, ասում՝ հիմա չեկիստներիս կասեմ, սրա վրա մի բան կսարքեն։ Ձեզանից, տղերք, ոչ մեկ ո՛չ վախենում է, ո՛չ էլ հարգում է, որովհետեւ դուք Հայաստանը դավաճանած կապիտուլյանտի հատակի փալասներն եք»։
Հարցին՝ արդյոք փորձ է արվո՞ւմ այս գործընթացով զբաղեցնել հանրությանը, Հակոբյանն ասաց. «Սա ոչ միայն կեղծ օրակարգ չէ, այլեւ ընդհանրապես օրակարգ չէ, սա վերջին խռխռոց է, վերջին փրփկուրներից կախվելու փորձ է, որ հայտնի մարդկանց գլխին կարելի է մի բան սարքել, որի միջոցով այն ընդդիմադիր ալիքը, որը երկրում կա, ինչ-որ ձեւ ջարդելու, մարդկանց մեջ վախ մտցնելու համար արվող քայլեր են»։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան