Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Ով է ԿԳՄՍ նոր փոխնախարարը /կենսագրություն/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Կարեն Թռչունյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար:

Կենսաբ. գիտ. դոկտոր, դոցենտ Կարեն Թռչունյանն ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը: 2011-2013 թթ. նա սովորել է ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրայում:

2011-2015 թթ. եղել է կրտսեր գիտաշխատող, 2015 թ. առ այսօր աշխատում է Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում:

2015-2019 թթ. եղել է Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, 2019 թվականից՝ նույն ամբիոնի դոցենտ:

2018 թվականից Կարեն Թռչունյանը ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրենն է:

Նա մասնակցել է մի շարք դրամաշնորհային ծրագրերի և վերապատրաստումների, անդամակցում է մի շարք խորհուրդների և խմբագրական կոլեգիաների: Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների:

Կարեն Թռչունյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է կենսաքիմիան, կենսատեխնոլոգիան, կենսաֆիզիկան, կենսաէներգետիկան և մանրէաբանությունը: Նա հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատանքների: Նրա «h ինդեքսը» 22 է, իսկ նրա գիտական աշխատանքներն ունեն ավելի քան 1000 հղում:

ԵՊՀ-ի համալսարանական կայքի հետ զրույցում Կարեն Թռչունյանն ասաց, որ մեծ դժվարությամբ է ընդունել փոխնախարարի պաշտոնում աշխատելու առաջարկը, բայց և վստահեցրեց, որ կիրառելով իր գիտելիքները, հմտություններն ու փորձը՝ կանի ամեն ինչ, որ Հայաստանում բարձրագույն կրթությունն ավելի բարելավվի և համապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին:

Ավելին