Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Ռուսաստանից ակնհայտ խիստ ապտակներ ստացավ գլխավոր կապիտուլյանտը. Շարմազանով

Կարծում եմ՝ այս մարդը հետեւողականորեն գնում է մի գծով՝ կործանել Հայաստանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցին։

«Գլխավոր կապիտուլյանտը եւ իր հարցազրույցը ոչ թե քննարկումների եւ մեկնաբանությունների առիթ տվեց, այլ զավեշտական անհեթեթության առիթ։ Թե Հայաստանում բարձրաստիճան զինվորականներ եւ հասարակության ու քաղաքական մտքի ներկայացուցիչներ, թե սովորական քաղաքացիներ, թե մեր դաշնակից Ռուսաստանում քաղաքական իշխանության ներկայացուցիչներ, լրագրողներ ժողովրդական խոսքով՝ զարմացած էին ու ձեռ էին առնում գլխավոր հողատուի երեկվա մտքի անհաջող գոհարները։ Եթե նրա մտքերը պատահականության արդյունք են կամ չիմացության, ես այդ կարծիքին չեմ։ Կարծում եմ՝ այս մարդը հետեւողականորեն գնում է մի գծով՝ կործանել Հայաստանը, թուլացնել Հայաստանի անվտանգությունը, վատթարացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ինչը եւ անում է։ Իսկ այն, թե «Իսկանդերը» 80-ականների զենք է, բնականաբար, դա իր պարզ չիմացության ու անգրագիտության արդյունք է, որովհետեւ «Իսկանդերը» 21-րդ դարի զենք է, որը միայն հայկական եւ ռուսական բանակներն ունեն»,- նշեց նա։

Շարմազանովը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն «Իսկանդերի» մասին հայ-ռուսական հարաբերությունների վրա կունենա շատ վատ հետեւանքներ. «Սա այն հստակ գործի շարունակությունն է, որ նա դեռ սկիզբ է դրել Խաչատուրովի վրա քրեական գործ հարուցելով։ Երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա շինծու քրեական գործ հարուցեց՝ առանց իր ռուս դաշնակցին տեղեկացնելու, արհամարհելով, դրանով արդեն իսկ հարված հասցնելով Ռուսաստանի ռազմական եւ քաղաքական հեղինակությանը, այսօր էլ արդեն երկրորդ հարվածն է հասցնում ռուսական ռազմական զինուժի անսարք լինելու վերաբերյալ։ Մենք տեսանք արդեն ակնհայտ խիստ ապտակներ ստացավ Ռուսաստանի պետդումայից եւ իշխող քաղաքական ուժից հողատու կապիտուլյանտը։ Բայց կարծում եմ՝ ռուսները դժվար թե սրանով բավարարվեն»։

Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանի քաղաքականության արդյուքնում հայկական բանակը կազմալուծվել է. «Փաստացի Արցախյան երկրորդ պատերազմում եթե չլիներ ռուսական կողմը, կկորցնեինք, ոչ միայն Շուշին, այլեւ ամբողջ Արցախը ու այսօր այնտեղ կլիներ ադրբեջանական դրոշը։ Սա ոչ անվտանգության, ոչ տնտեսության, ոչ սոցիալական հարցերի հետ կապ ունի՝ ջարդ ու փշուր է արել ամեն ինչ»։

Անդրադառնալավ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հայտարարություններին՝ Շարմազանովն ասաց. «Այ ողորմելի, Սերժ Սարգսյանը Իլհամ ու Հեյդար Ալիեւին է հաղթել։ Էքան դուխով եք, երեք տարվա մեջ Ալիեւին մի հատ թթու խոսք ասեիք։ Դուք հազիվ սեփական ժողովրդի վրա կրակելու գնահատականներ տաք, ասֆալտին ֆռելու գնահատականներ տաք»։

Լրագրողը հիշեցրեց Փաշինյանի նաեւ այն հայտարարությունը, որ Սյունիքում անլուծելի խնդիր չունենք, պարզապես փոփոխությունները բերում են անհանգստությունների, Շարմազանովն արձագանքեց. «Զրոն չի կարող լուծելի կամ անլուծելի խնդիրներ ունենալ, ինքը քաղաքական դիակ է, քաղաքական առումով զրո է, ինքը խնդիր լուծող չի։ Նա Հայաստանում դե ֆակտո իշխանություն չունի։ Այս իշխանությունը նոյեմբերի 9-ից էս կողմ ի՞նչ խնդիր է լուծել, անգամ գերիների քանակը չգիտեն, չեն կարողանում գերիների ցուցակ ուղարկել Մոսկվա։ Մարդ պիտի նամուս ունենա, հայտարարում է՝ ես գնում եմ Մոսկվա գերիների եւ անհետ կորածների օրակագով, գնում է, Ալիեւը տշում է այդ թուղթն ու ասում՝ էս պիտի ստորագրես, ինքը ստորագրում ու վիզը ծուռ գալիս է»։

Ավելին