Գլխավոր շտաբի ներկայացուցիչները կկանգնեն ժողովրդի կողքին մինչև վերջ. Լևոն Երանոսյան
Գլխավոր շտաբը վերջնական իր խոսքն ասեց։ Գլխավոր շտաբի ներկայացուցիչները միանշանակ տեր կլինեն իրենց խոսքին եւ կկանգնեն ժողովրդի կողքին մինչեւ վերջ։ Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:
«Ես էլ եմ զինվորական և այսօր գլխավոր շտաբի հետ միասին եմ, իմ ժողովրդի հետ: Իմ մոտ Նիկոլ Փաշինյանի անունը մի տվեք, ես նման մարդ չեմ ճանաչում: Նման մարդու խոսքն իմ մոտ խոսք չի»,- նշեց նախկին փոխվոստիկանապետը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինքը ևս ժամանակին բավական կոշտ միջոցների է դիմել քաղաքացիների անհնազանդությունը զսպելու համար, Լևոն Երանոսյանն ասաց, որ ներքին զորքերը երբեւիցե կոշտ միջոցներ չեն ձեռնարկել:
«Այո, խորենացիում չեմ թողել, որ արյունահեղություն լինի: Ո՞վ տարավ բախման, դուք լավ գիտեք: Ես եմ եղել ղեկավարը Սարի թաղում: Ես ձեզ հորդորում էի, ասում էի՝ գնացոեք էն կողմ: Շնորհիվ մեզ չեղավ արյունահեղություն: Թող այսօր ոչ ոք չփորձի տանի դրան: 2018-ի ապրիլի 16-ին էլ մարդա մեկը տարավ արյունահեղության, բայց ես թույլ չեմ տվել»,- հավելեց նա:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան