Նախագահականից հերքում են տարածված սուտը
Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը, սակայն վարչապետի առաջարկությունը հետ չի ուղարկվել։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Ըստ Սահմանադրության, Հանրապետության նախագահը ԳՇ պետին ազատելու մասին Վարչապետի առաջարկը կարող է եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել վարչապետին: Եթե վարչապետը չի ընդունում նախագահի առարկությունը, ապա նախագահը ստորագրում է ազատման ակտը կամ դիմում է ՍԴ (Սահմանադրության 133, 139 հոդվածներ): Եթե նախագահը չի ստորագրում ազատման ակտը, ապա նա ՍԴ կարող է դիմել իր առարկություններն վարչապետի կողմից չընդունվելու պահից եռօրյա ժամկետում: Այս գործերը ՍԴ քննում է դիմումը մուտքագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում (ՍԴ մասին ... օրենքի 86-րդ հոդված):




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան