Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Վան Գոգի՝ 6-9 մլն դոլար գնահատված կտավն առաջին անգամ կցուցադրվի հանրությանը, այնուհետև աճուրդի կհանվի (լուսանկարներ)

Հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենտ Վան Գոգի՝ Փարիզի փողոցային տեսարանը պատկերող կտավն առաջին անգամ կցուցադրվի հանրությանը, գրում է Reuters-ը՝ հավելելով, որ նկարը գրեթե մեկ տասնամյակ գտնվել է ֆրանսիական ընտանիքի մասնավոր հավաքածուում։

Վան Գոգը կտավը վրձնել է 1887 թվականին, երբ եղբոր՝ Թեոյի հետ ապրել է Ֆրանսիայի մայրաքաղաքում․ կտավն աճուրդի կհանվի հաջորդ ամիս։

Ինչպես նշում է գործակալությունը, նախքան աճուրդը՝ Sotheby's աճուրդի տունը այն կցուցադրի Ամստերդամի, Հոնկոնգի և Փարիզի իր սրահներում․ աճուրդի տունը արվեստի գործը գնահատել է 5-8 մլն եվրո (6-9 մլն դոլար):

Կտավը, որը վերնագրված է «Փողոցային տեսարան Մոնմարտրում», պատկերում է թևանցուկ քայլող կնոջ և տղամարդու, նրանց հետևում՝ ցանկապատ և հողմաղաց։

Աճուրդի տունը նշել է՝ կտավը, որը բազմիցս ցուցադրվել է ամսագրերում և գրքերում, առաջին անգամ է ցուցադրվելու հանրությանը։

Նշենք, որ Վան Գոգը Փարիզ է ժամանել 1886 թվականին։ Նա քաղաքը լքել է 1888 թվականին՝ ասելով, որ հոգնել է փարիզյան կյանքի տենդագին տեմպից։ Նա տեղափոխվել է Ֆրանսիայի հարավ։ Ավելի ուշ նկարիչը ինքնասպան է եղել և մահացել 1890 թվականի հուլիսի 29-ին։

Kept Under Lock and Key for 100 Years, Van Gogh Painting of Paris Street to  be Displayed for First Timea person standing next to a fireplace: Sotheby's Paris employees pose with the painting "Scene de rue a Montmartre" by Dutch painter Vincent Van Gogh