Նիկոլ Փաշինյանը անասնապահությամբ զբաղվող երիտասարդին պաշտոնի է նշանակել
Իր սեռը «արու» ներկայացրած Դավիթ Սարգսյանին Դիլիջան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու Նիկոլ Փաշինյանի սկանդալային որոշման աղմուկը դեռ չի մարել, նոր աղմկահարույց նշանակման մասին է մեզ հայտնի դարձել, այս անգամ՝ Լոռու մարզի համայնքներից մեկում: Այս մասին գրում է «Հրապարակը»:
«Երեկ՝ փետրվարի 26-ին Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մխիթարյան անուն ազգանունով մի երիտասարդի է նշանակել խոշորացված Թումանյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Թումանյան համայնքը ներառում է Թումանյան քաղաքը, Ահնիձոր, Շամուտ, Աթան, Լորուտ, Մարց, Քարինջ գյուղերը, 2020թ․ մարտին հնարավոր են նոր միավորումներ եւս:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Տիգրան Մխիթարյանը եւս կիսագրագետ երիտասարդ է, Քարինջում զբաղվել է անասնապահությամբ, ապա գյուղապետ հոր շնորհիվ տեղի դպրոցում ուսուցիչ է աշխատել՝ չունենալով բարձրագույն կրթություն եւ մասնագիտացում: Ֆեյսբուքի իր էջում Տիգրան Մխիթարյանը իր կրթության մասին գրել է.« Հաճախել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ դպրոց»։ Մինչդեռ արդեն 7 տարի է, ինչ Վանաձորի մանկավարժականը ինստիտուտ է կոչվում, ոչ թե դպրոց:
Տիգրան Մխիթարյանը մինչեւ 2018թ․եղել է ՀՀԿ անդամ, շատերի պես արագ ճամբարափոխ է եղել ու քայլել հեղափոխության օրերին: Թումանյան համայնքի ավագանու անդամ Մխիթարյանը գտնվել է Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կուրացիայի ներքո եւ օգտագործվել Թումանյանի ՀՀԿ-ական արդեն նախկին համայնքապետ Լեւոն Զավարյանի դեմ, Տիգրան Մխիթարյանը Լ․ Զավարյանից պահանջել է համայնքապետարանի «Նիվան» անհատույց նվիրաբերել իրեն, իբր ավագանու նիստերին գնալ- գալու համար, համայնքապետը չի համաձայնվել, 2019 թվականին Տիգրան Մխիթարյանը հրաժարական է տվել, Թումանյանի ավագանու կազմից դուրս եկել»։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան