«Ալյանսը» պատրաստվում է հանրահավաքի
«Ալյանս» կուսակցությունը, որը դիրքավորվում է այլընտրանքային ընդդիմադիր տիրույթում, պատրաստվում է հանրահավաքի։ Կուսակցությունում կարծում են, որ հանրահավաքի ժամանակ իշխանափոխության հայտ տալու հետ մեկտեղ հարկավոր է ներկայացնել մի քանի առանցքային ծրագրային կետ և թիմ, ասել է թե այլընտրանքային կաբինետ, որը պետք է դրանք իրականացնի։
Այդ պատրաստությունների շրջանակներում «Ալյանսում» ընտրեցին մասնագիտացված հանձնաժողովների ղեկավարներ։ Իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար ընտրվեց փաստաբան Սոնա Գուլքանյանը, տնտեսականի ղեկավար՝«Ադամանդ-կ»ՍՊԸ հիմնադիր տնօրեն Հակոբ Հակոբյանը, արտաքին կապերի՝ Եվրասիական հետազոտությունների կենտրոնի հայկական մասնաճյուղի տնօրեն Պավել Ավագյանը, սպորտի հանձնաժողովի՝ սուսերամարտի սպորտի վարպետ Գագիկ Հովհաննիսյանը։
Առաջիկայում սպասվում են կուսակցության ևս երեք հանձնաժողովների նախագահների ընտրություններ։ Հանրահավաք հրավիրելու մասին հայտարարվել էր հունվարին տեղի ունեցած «Ալյանսի» համաժողովի ժամանակ։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան