Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Նիկոլի վիճակն էլ ավելի է ծանրացել. Այսօր վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար. քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանը փրփուրներից է կախվում։ Զինված ուժերի հրամանատարական կազմի հայտնի հայտարարությունից հետո վերջինս գրեթե զրկվել է մանևրելու հնարավորությունից։ Նիկոլի վիճակն էլ ավելի է ծանրացել իր իսկ կողմից՝ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու որոշում կայացնելուց հետո։ Նիկոլի այդ շտապողականությունն ըստ էության ցայտնոտային վիճակ է ստեղծել ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ հենց իր՝ Նիկոլի, համար։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը լավ գիտի, որ Օ. Գասպարյանը վաղն էլ, մյուս օրն էլ շարունակելու է լինել զորքերի հրամանատար։ Իս ահա իր ժամանակն այսօր սպառվում է և նա պետք է որոշում կայացնի՝ հրաժարական, թե՞ հերթական հակասահմանադրական ու հակապետական քայլ։

Իմ տեղեկություններով, ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաև երկրի նախագահ Արմեն Սարգսյանին, Նիկոլը խոստացել է այսօր հրաժարական տալ և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել։ Բնականաբար, նրա խոսքերին որևէ մեկը չի հավատում։ Ավելի արժանահավատ երևալու համար նա Էդմոն Մարուքյանի շուրթերով բարձրաձայնել է իր պայմանը։ Այն է՝ ես ձեռք եմ քաշում Օնիկ Գասպարյանից ու Բանակից, դուք էլ խոստացեք, որ իմ հրաժարականից հետո վարչապետի այլ թեկնածու չեք առաջադրի ու թույլ կտաք, որպեսզի խորհրդարանն օրենքի ուժով ցրվի։ Բայց դա Նիկոլի հաջորդ քաղաքական սխալն էր. այդկերպ նա ցույց տվեց հանրությանը, որ չի վստահում իր իսկ ֆրակցիային և այլ վարչապետ չընտրելու երաշխիքներ է խնդրում խորհրդարանական ընդդիմությունից։ Ասել է թե՝ Նիկոլը քաղաքական դաշտում անտեր է մնացել։

Ի՞նչ է մնում այս իրավիճակում Նիկոլին։ Թերևս պատասխանն ակնհայտ է՝ փորձելու է կրկին խաբել։ Բայց ու՞մ։ Եվ ամենակարևորը ինչպե՞ս։ Նրա հույսը, թերևս, ԱԱԾ-ն ու Ոստիկանությունն են։ Բայց, վստահեցնում եմ՝ այդ ռեսուրսն էլ է սպառվելու վրա։ Ժամանակն իր ընթացքի մեջ է, կանգ չի առնում՝ ամեն վայրկյան հաշվելով դավաճան իշխանության քաղաքական կյանքի վերջին ժամերը։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ավելին