Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել մարտի 15-ից կրկին փակել երկիրը՝ կորոնավիրուսի պատճառաբանությամբ
Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել մարտի 15-ից կրկին փակել երկիրը՝ կորոնավիրուսի պատճառաբանությամբ: Այս մասին հայտնումէ «Մեդիապորտը»:
«Ազգային անվտանգության ծառայության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը մարտի 9-ին հանձնարարել է ԱԱԾ-ին նախապատրաստել համապատասխան հիմքեր մարտի 15-ից կոնորավիրուսի վիճակի վատթարացման պատրվակով երկիրը կրկին փակելու, հավաքներն արգելելու համար։ Ըստ պլանի՝ երկիրը կվերադառնա խիստ սահմանափակումների ռեժիմ՝ օնլայն դասապրոցեսով, հանրային վայրերի աշխատանքի արգելքով:
Փաշինյանի հրահանգից հետո կորոնավիրուսի դեպքերը կտրուկ սկսել են աճել, քանի որ հանձնարարվել է համատարած դրական պատասխաններ տալ պոլիկլինիկաներում հանձնված թեստերին։
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ բազմաթիվ դեպքեր կան, որ մասնավոր կլինիկայում անցկացված կրկնահետազոտության արդյունքում պոլիկլինիկայի դրական պատասխանը հերքվել է։
Նույն աղբյուրը ուշադրություն հրավիրեց նաև մահերի ցուցանիշների վրա, որոնք անհամեմատ փոքր են վարակի դեպքերի համեմատ։ Օրինակ երեկ՝ 700-ից ավելի վարակման նոր դեպքի մասին հայտարարությանը զգուգահեռ հաղորդվեց 2 մահվան մասին, այսօր՝ 800-ից ավելի դեպք և 5 մահ, ինչը ևս վկայում է, որ թվերը կեղծվում են՝ քաղաքական նպատակների պատճառով»,-գրում է ալիքը:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան