Արտակ Թովմասյանը՝ Հայաստան-Ռուսաստան-Բելառուս միասնական պետության ստեղծման մասին
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչական հավաքի ընթացքում հարց հնչեց, թե ինչպե՞ս են նախաձեռնության անդամները վերաբերվում Հայաստան, Ռուսաստան, Բելառուս միասնական պետության ստեղծմանը: Նախաձեռնության անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը պատասխանեց հարցին՝ նշելով, որ Հայաստանը պետք է ունենա հստակ արտաքին քաղաքականության ռազմավարություն, այն է՝ ավելի սերտ համագործակցություն ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ. «Ինչո՞ւ ոչ, հնարավոր է միասնական պետության մակարդակով: Բայց սրանք բոլոր այն հարցերն են, որոնք հետո պետք է քննարկենք: Պետք է լինի համապատասխան ինտեգրացիա»: Նա նշեց, որ արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանը չպետք է մոռանա, որ Հայաստանը պետք է նկատի ունենա նաև Ռուսաստանի շահը: Սակայն պետք չէ մոռանալ հայկական սփյուռքի մասին, որը ըստ նրա, ևս համարում է, որ Հայաստանի գլխավոր դաշնակիցը Ռուսաստանն է. «Այդ երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա) 2-3 սերունդ ապրող հայերը կարծում են, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը պետք է Ռուսաստանը լինի: Դա միանշանակ է: Դա տեսակետն է այն մարդկանց, որոնք 3-րդ սերունդն է այնտեղ են ապրում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան