Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

ԳՇ-ն չի նահանջելու. Փաշինյանին ցույց տված «կարմիր քարտն» ուժի մեջ է

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և շտաբի մյուս անդամների հայտարարությունը, որով պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, շարունակում է լայն քննարկման առարկա լինել: Չնայած Փաշինյանի համառ ջանքերին, Սահմանադրության կոպիտ խախտումներով` ԳՇ-ում երկիշխանություն հաստատել դեռևս չի ստացվում, իր հերթին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, դիմելով վարչական դատարան և բողոքարկելով իր ազատման որոշումը, ցուցաբերում է պատասխանատվություն պետության հանդեպ և իր ազատման հարցը տեղափոխում բացառապես իրավական հարթություն:

Ի՞նչ է փորձում անել ստեղծված իրավիճակում Փաշինյանը: Նախ և առաջ նա փորձում է ռազմական հեղաշրջման սպառնալիքի տակ քողարկվելով` ձերբազատվել անհարմար գեներալներից և նրանց փոխարինել յուրայիններով: Մյուս կողմից` արդեն իսկ ակնհայտ է, որ Փաշինյանը ավելի թիրախային է դարձնում պատերազմում պարտության մեղքը բանակի և գեներալիտետի վրա բարդելու իր նպատակը:  Վարչապետը նաև ակնհայտորեն փորձում է ժամանակ շահել` հասկանալով, որ ԳՇ-ում պատահական մարդիկ չեն և իրենց պահանջներից այդքան հեշտ չեն հրաժարվելու: Որպես ժամանակ շահելու լավագույն միջոց` Փաշինյանը փորձում է վերակենդանացնել արտահերթ ընտրությունների օրակարգը:

Միևնույն ժամանակ փաստենք, որ զինված ուժերը, կարմիր քարտ ցույց տալով կապիտուլյացիոն ակտ կնքած իշխանություններին, այնուհանդերձ չեն փորձում գնալ իրավիճակի կտրուկ սրման: ԳՇ պետը, ունենալով բանակի գեներալիտետի մեծ մասի աջակցությունը, միևնույն է, թույլ չտվեց երկիրը մտցնել ներքին բախումների կամ արնահեղության մեջ և այս առումով ԶՈՒ կողմից որդեգրած վարքագիծը միանշանակ ճիշտ է և բխում է պետության շահերից: 

Պետության շահերից էր բխում նաև ԳՇ վարքագիծը պատերազմի օրերին: Մասնավորապես, պատերազմի չորորդ օրը ՝ Անվտանգության Խորհրդի նիստի ընթացքում Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, նա նաև շեշտել է Թուրքիայի կողմից ահագնացող վտանգների մասին, որոնք պետք է հաշվի առնվեն: ԱԽ նիստի ժամանակ Գասպարյանը կոշտ խոսակցություն է ունեցել այն ժամանակվա ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, այն աստիճանի, որ Փաշինյանը ստիպված է եղել կանգնեցնել ԱԽ նիստը: Պատերազմի ողջ ընթացքում ԳՇ պետը ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները օր առաջ կանգնեցնելու ուղղությամբ, սակայն Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը չեն ընկրկել:

Օնիկ Գասպարյանի վերջին հայտարարությունից պարզ է դառնում, որ չնայած իշխանության սադրանքներին և աննախադեպ ճնշումներին՝ գեներալիտետը չի պատրաստվում նահանջել իր կողմից առաջ քաշված պահանջներից և պայքարը միանշանակ շարունակվելու է, որովհետև դա ոչ թե պահի տակ, ըստ քաղաքական եղանակի ձևավորված դիրքորոշում կամ մոտեցում էր, այլ վերջին 2-3 տարիներին ձևավորված, արմատացած համոզմունք։

Ավելին