Ի՞նչ իրավական հիմքով է Անդրանիկ Քոչարյանը երթևեկում օպերատիվ համարներով
Այս տարվա փետրվարի 11-ին 168.am-ը հրապարակում էր կատարել այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հասկանալի չէր, թե ինչու, գտնվում է «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և «Արսենալ» ռազմաարդյունաբերական նորաստեղծ գործարանում:
Հրապարակել էինք նաև վերջինիս պետական ծառայողական ավտոմեքենան՝ 014 HH 01 պետհամարանիշներով:


Այսօր տեղեկություն ստացանք այն մասին, որ, փաստորեն, մեր հրապարակումից հետո, ըստ ամենայնի, Անդրանիկ Քոչարյանը փոխել է ավտոմեքենայի համարանիշները:
Այժմ նա երթևեկում է 36 VV 355 պետհամարանիշներով մեքենայով:

Բանն այն է, որ մեր տեղեկություններով՝ այս համարանիշն օպերատիվ պետհամարանիշ է, իսկ դա ենթադրում է՝ բառի բուն իմաստով անխափան երթևեկություն. կարող ես արագ վարել, հոծ գիծ հատել, երկրորդ շարքով կանգնել, մի խոսքով՝ ինչ ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում ուզես, կարող ես անել. միևնույն է, չես տուգանվում: Տեսախցիկներն օպերատիվ պետհամարանիշների խախտումները չեն գրանցում:
Թե ո՞րն է Անդրանիկ Քոչարյանին օպերատիվ պետհամարանիշներ տալու իրավական հիմքը, հայտնի չէ, քանի որ այդպիսին պարզապես չկա:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան