Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին
Քաղաքականություն

Խայտառակություն...

Խայտառակություն:

Խորհրդարանական կառավարման երկրում Ազգային ժողովի արտահերթ ընտրության անհրաժեշտության և ժամկետի մասին հայտարարում է կառավարության ղեկավարը։ Ավելի մեծ խայտառակություն դժվար է պատկերացնել։ Սա նշանակում է, որ մեր երկրի սահմանադրական կարգը հերթական անգամ տապալված է։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական է տալիս (կամ նա պաշտոնանկ է արվում, կամ նրան անվստահություն է հայտնվում), որից հետո Ազգային ժողովը երկու անգամ չի կարողանում ընտրել վարչապետ։

Դեռևս վարչապետը հրաժարական չի տվել (նրան անվստահություն չի հայտնվել), խորհրդարանում վարչապետի թեկնածուներ չեն առաջադրվել, վարչապետի ընտրություն չի կազմակերպվել, դա չի կատարվել երկրորդ անգամ, բայց այսօր վարչապետի կողմից հայտարարվում է արտահերթ ընտրությունների անցկացման կոնկրետ օրվա մասին։

Հատկանշական է նաև, որ այդ հայտարարությունն արվում է երկրում պաշտոնապես հայտարարված ռազմական դրությամբ պայմաններում, երբ, համաձայն ՀՀ Սահմանադրության, արգելվում են բոլոր տեսակի ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումը։

Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի դեկտեմբերին կազմակերպված նախորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նույնպես որոշել է գործադիր իշխանության ղեկավարը, միանձնյա՝ Երևանի ավագանու ընտրությունների իր համար գոհացուցիչ արդյունքների մասին տեղեկանալուց հետո, չնայած, որ նախապես հայտարարվել էր ընտրությունները 2019 թվականի մայիս կամ հունիս ամիսների կազմակերպելու մասին։

Հավանաբար, վարչապետը առաջիկա օրերին կհայտարարի նաև, թե ով կարող է մասնակցել ընտրություններին, որ կուսակցությունը կամ դաշինքները քանի տոկոս քվեներ պետք է ստանան և նրանց ներկայացրած ցուցակներից, ովքեր պետք է ընտրվեն ԱԺ պատգամավոր և այդպես շարունակ։

Հայաստանի Հանրապետություն, որպես իրավական, ժողովրդավարական պետություն այլևս գոյություն չունի։

Ավելին

Էդգար Ղազարյան