5 արարք, որոնք տղամարդն անում է միայն իր սիրելիի համար
Մեր ամուսնությունից երկու շաբաթ անց ես սարսափելի նորություն իմացա. իմ ծնողները բաժանվում էին 27 տարվա համատեղ կյանքից հետո։
Ասել, թե կոտրված էի, նշանակում է ոչինչ չասել։ Մի քանի գիշեր շարունակ ես անընդհատ լաց էի լինում, չէի ուզում ոչ ոքի տեսնել, ոչինչ անել։ Բայց այդ ընթացքում ամուսինս միշտ ինձ հետ էր։
Նա գրկում էր ինձ, նա նաև անձնական տարածք էր տալիս ինձ։ Նա եփում էր ինձ համար իմ ամենասիրելի կերակուրները, նա զանգում էր ինձ, երբ աշխատանքի էի, և կողքիս էր լինում, երբ չէի ուզում մենակ մնալ։ Հիշելով այս օրերը՝ ես հասկացա, որ իրականում նա ինձ սիրում է։
Եվ չնայած սա տխուր փորձառություն էր, կան կյանքում որոշակի միջոցներ իմանալու համար, թե արդյոք սիրում է ձեզ ձեր տղամարդը։
1. Նա իրոք լսում է քեզ։ Երբ մարդու նկատմամբ անտարբեր չես, քեզ համար կարևոր է նրա ամեն ասած բառը։ Դու հաշվի ես նստում նրա կարծիքի հետ, հետաքրքրվում ես նրանով։ Դու կհասկանաս, որ նա սիրում է քեզ, քանի որ վստահում է քեզ այնքան, որ քեզանից օգնություն խնդրի կամ խորհուրդ հարցնի։
2. Նա կքննարկի և կվիճի քեզ հետ։ Եթե ձեզ համար կարևոր չէ արդյունքը, դուք չեք էլ վիճի դրա համար, չէ՞։ Այնպես որ, եթե տղամարդու համար իրոք կարևոր է ինչ-որ հարց վճռելը, նա կցանկանա քննարկել դա և վիճել դրա շուրջ, մինչև որ կգտնեք ճիշտ լուծումը։
3. Նա պատրաստ է փոխել իր կարծիքը։ Նույնիսկ ամենակամակոր տղամարդը պատրաստ է փոխել իր կարծիքը հանուն սիրելի կնոջ, քանի որ նա հարգում է նրա կարծիքը և այն կարևոր է իր համար։
4. Նա միշտ կպայքարի քեզ համար։ Եվ ոչ միայն, որպեսզի բավարարի իր տղամարդկային «ես»-ը, այլ քանի որ գիտի, որ քեզ նմանին էլ դժվար գտնի։
5. Նա ամեն բանի է պատրաստ հանուն սիրելի կնոջ։ Նա կաջակցի նրան, կօգնի, կուրախանա նրա հետ և կկիսվի երազանքներով։ Նա ուզում է այդ կնոջ կողքին անցկացնել ողջ կյանքը։




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից