Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գույքի նկատմամբ կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ)

Ես դատարանին ներկայացրել եմ հիմնավորումները, որ առկա են եղել բավարար հիմքեր ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև մյուս ամբաստանյալների գույքերի վրա արգելանք դնելու, և վարույթն իրականացնող մարմինը կայացրել է այդպիսի որոշում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գույքի նկատմամբ կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։

Դիտարկմանը, թե Սարգսյանի փաստաբանները նշում են, որ գույքը կալանքի տակ պահելն անիմաստ է, Մարտիրոսյանն արձագանքեց, թե պարզ է, որ պաշտպանության կողմը պետք է ներկայացնի գործի հանգամանքներն այն լույսի ներքո, որը բխում է պաշտպանության կողմի շահերից։

«Նախաքննության փուլում Սերժ Սարգսյանի պաշտպաններից բողոք եմ ստացել, այդ բողոքը մերժել եմ, որոշման օրինականությունը ստուգվել է և՛ Առաջին ատյանի, և՛ Վերաքննիչ դատարանի կողմից, դատարաններն էլ փաստել են, որ վարույթն իրականացնող մարմինների կողմից կայացրած որոշումներն իրավաչափ են, այսինքն՝ եղել են օրենքով սահմանված հիմքեր մեղադրյալի, ներկայումս՝ նաև ամբաստանյալի գույքի վրա արգելանք դնելու համար։ Այսօր էլ դատարանը փաստեց, որ այդ որոշումն իրավաչափ է»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի դեմ հիմնական վկայությունները տվել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, սակայն վերջինս մահացել է, և այդ դեպքում ինչ է լինելու, դատախազն արձագանքեց․ «Ես այս պահին չեմ ցանկանում հրապարակել գործով առկա ապացույցները, դրանք կհետազոտվեն դատարանում, հրապարակային դատական քննություն է իրականացվում։ Գործով կան բազմաթիվ ապացույցներ, պետք է հետազոտվեն, հետազոտման արդյունքում դատարանը վերջնական որոշում կայացնի»,-նշեց Մարտիրոսյանը։


Հարցին՝ ապացույցներն ամո՞ւր են, նա արձագանքեց, որ եթե այդպիսին չլինեին, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ չէր ավարտվի։


Դիտարկմանը, թե գործը որակվում է որպես քաղաքական հետապնդում, դատախազն արձագանքեց, թե գնահատական չի տա՝ գործն ինչպիսին է։